29 գարունն ինչ էր, որ շատ համարեցիր…իմ լույսը, իմ հույսը տարար քո հետ…անհնար է համակերպվել…

Ինչ որ մի օր, ինչ որ մեկը, փչացրեց էս աշխարհը…զրկեց մեզ քեզնից, ու քո սիրուն ժպիտից… Սոնայի ու Սամսոնի պահապան հրեշտակը ու իմ հերոսը՝ Արթուր Կարապետյանը ծնված 1990 թվականի նոյեմբերի 21-ին Շիրակի մարզի Կարմրավան գյուղում…

Կանգ առ ժամանակ, կանգ առ այն կետի վրա, երբ ես երջանիկ էի, ախր մի պահ դու էնքան սիրուն էիր, ինչի՞ ես էդքան շտապում…Չտեսա՞ր, որ քո ճամփին շատ տարիներ կային չապրած…29 գարունն ինչ էր, որ շատ համարեցիր…իմ լույսը, իմ հույսը տարար քո հետ անդարձ ու անվերադարձ…

Իմ հերոս, առանց քեզ մեր տունը դատարկ է… առանց քեզ կյանքը կորցրել է իր գույները…անհնար է համակերպվել… ախր ես չեմ ուզում, որ ծիծաղդ բացակայի մեր կյանքից… Իմ ամենահարազատ, ես առանց քեզ ապրում եմ առանց արևի…

 

֊Ես փախնող տղա չեմ, հպարտ եղիր, հերոս եմ …

Գուցե հանգիստ լինեի եթե փախնեիր, բայց չէ քեզ բնորոշ չէր, դու պիտի կռվեիր ու հաղթեիր… ու հաղթեցիր…ու երանի թե քո կյանքի գնով չհաղթեիր…Անասելի պետք ես, կարոտել եմ անչափ ու անսահման… Մեկ֊մեկ երկնքին նայելիս ուզում եմ գտնել քեզ…տպավորություն է, թե անսահման երկնքի ինչ-որ մի անկյունում կտեսնեմ քեզ, կգրկեմ ու կխաղաղվեմ, որ այլևս երբեք չեմ տեսնելու էլ քեզ…

Ու հիմա, ես վախենում եմ մшհից, որ անժամանակ խլում է կյանքեր, չիրականցված երազանքներ, կիսատ թողած նպատակներ …Գիտեի որ կյանքում ցավն իր հետքն է թողնում հոգու վրա, բայց քո չապրելը հետք թողեց իմ սրտի վրա, որ էլ երբեք չի սպիանա… Ախ իմ թանկ, իմ համեստ ու բարի Արթ չապրելով ապրում եմ, ու հավերժ քեզ իմ սրտում ներկա պահելու եմ…

 Շարունակություն....

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»
Ամենաընթերցվածները