Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում

Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է ռուս քաղաքական գործիչ, դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ, վերլուծաբան Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմին և վերլուծել՝ ո՞վ է խախտել 1994 թվականի անժամկետ հրադադարը:

Հոդվածը սկսվում է հեղինակի կողմից հենց այդ հարցով: Սա պարապ հարց չէ, հետաքրքրության արդյունք չէ: Անհատական պատասխանատվություն է պահանջվում զինադադարի մասին ամենակարևոր փաստաթղթի՝ կողմերից մեկի խախտելու համար և, իհարկե, 2020 թվականի պատերազմում զոհերի առատության համար: Այն խախտողի անունը պետք է նրա կենսագրության մեջ ներառվի անջնջելի սև ներկով՝ կյանքի ողջ ընթացքում: Անկախ նրանից, թե որքանով է ուրախալի այս հակամարտության մեջ Ռուսաստանի գլխավոր միջնորդի դերի հաստատումը, որքան էլ ծանրաբեռնի դա ռուս խաղաղապահների խնդիրները և տրանսպորտային լուծումների որոնումը, այդ հարցը չի կարող շրջանցվել: Այնպիսի տպավորություն է՝ կարծես խախտում չի էլ եղել, միայն դրա հետևանքներն էին:

Մեղավորը պարզ է գրեթե բոլորի համար՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը՝ այդ երկրի  զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը. անձամբ է մեղավոր: Հնարավո՞ր է այստեղ անտարբերություն ցուցաբերել՝ քողարկելով մեկին, որն այս անգամ արհամարհել է ոչ թե օրենքը, այլ երկու երկրների միջև հարաբերությունների ակնհայտ նորմը, որը ճանաչվել է և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, և՛ ՄԱԿ-ի կողմից: Որպես խաղաղության և պատերազմի բարակ սահման, զինադադարի փաստաթուղթը հատուկ հետևողականություն է պահանջում: Այն ոչ միայն կարևոր է, այլև գրեթե սուրբ: Հազարավոր մարդկանց կյանք կամ մահ, նրանց ճակատագրեր, և բազմաթիվ վիրավորներ, պատերազմների ավերածություններ և փորձություններ կախված են դրա իրականացումից: Ժամանակակից աշխարհում զինադադարի խախտումը պետք է ուղղակի անհանդուրժելի լինի, որպես հարևան երկրի և նույնիսկ սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն:

Սակայն ինքը՝ Ալիևը, մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդունել է իր գործողությունները՝ ինչպես նոր պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո: Տասնամյակներ շարունակ պաշտոնական Բաքուն վրեժխնդրության հարմար պահի էր սպասում 1991-1994 թվականների պատերազմում կրած ձախողումներից հետո: Ալիևի  սպառնալիքները և ռազմաշունչ հայտարարությունները մեկ անգամ չէ, որ դատապարտվել են:  Ռազմական շքերթներից մեկի ժամանակ Ալիևը խոսքի սայթաքում է թույլ տվել, ասելով որ պատերազմը չի ավարտվել, այն կշարունակվի:

Թուրքիան և օգնել է նրան և շտապեցրել: Բաքուն և Անկարան աշխարհում ստեղծված իրավիճակը նպաստավոր էին համարում (ամենուր համավարակ, Միացյալ Նահանգները զբաղված էր ընտրություններով, Ռուսաստանը ՝ Դոնբասի, Բելառուսի, Սիրիայի հարցերով): Միևնույն ժամանակ, Անկարան ակնհայտորեն անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 և 884 բանաձևերի  կոչը՝ ուղղված բոլոր պետություններին՝ «զերծ մնալ ցանկացած գործողություններից և միջամտություններից, որոնք կարող են հակամարտության վերսկսելու առիթ դառնալ». Թուրքիան միջամտում է, համառորեն քիթը մտցնում է Անդրկովկասի գործերի մեջ:

Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերը (ԱՀ, ՀՀ և ԼՂՀ) ոչ սահուն, բայց շարունակում էին պահպանել հրադադարի ռեժիմը 26 տարի՝ 1994 թվականի մայիսի 12-ից: ԱՀ ղեկավար Հեյդար Ալիևն անձամբ հրամայել է ստորագրել այն: Հոր մահվան օրը Իլհամ Ալիևը փառաբանում էր նրան որպես ազգային առաջնորդ և մեծ գործիչ: Բայց այդ մեծությունը ակնհայտորեն բավարար չէր հոր կողմից հաստատված զինադադարը պահպանելու համար:

Կողմերը միմյանց մեղադրում են 2-րդ պատերազմը սանձազերծելու համար: Ըստ ԱՀ-ի, ինքն իբր սկսել է «հակահարձակում» ՝ ի պատասխան հայերի գնդակոծությունների: Բայց ճակատի ամբողջ երկայնքո՞վ, միանգամի՞ց: Այդպես չի ստացվում: Բաքվին նույնիսկ հայերի գնդակոծումը պետք չէր ՝ որպես «հակահարձակման» պատրվակ:

Ալիևը պատերազմն արդարացնում է հայերի կողմից 28 տարի շարունակ Ադրբեջանի հողերի «օկուպացիայով» (նա նշում  է 30 տարի): Ասես չգիտեր, թե ով է օգնել «օկուպացիային»: Բաքուն: Դատեք ինքներդ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին 822 բանաձևի ընդունման ժամանակ հայերը գրավել էին Ադրբեջանի 2 շրջաններ, չորրորդ՝ 884 բանաձևի ժամանակ`արդեն յոթը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այլևս չէր կարող իրեն խայտառակ անել Ղարաբաղի վերաբերյալ որոշումներով. ԱՀ-ն չէր կատարում չորսից ոչ մեկը:

Փորձելով ուժով ճզմել հայերին՝ Բաքուն անտեսում էր Անվտանգության խորհրդի պահանջները՝ անհապաղ դադարեցնել կրակը, ռազմական  ու թշնամական գործողությունները: Եվ շուտով նա սկսեց կորցնել շրջանը շրջանի ետևից: Հայերը, օգտվելով դրանից, չէին շտապում ազատել հողերը: 1993-ի վերջին ԱՀ հարձակման ձախողումը, գարնանային համառ մարտերը ստիպեցին զինադադարի գնալ  1994-ի մայիսին: Ալիևը հայերին է մեղադրում օկուպացիայի ձգձգման համար: Բայց այստեղ պետք է հիշել է Ադրբեջանի հրաժարվելը ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեից (Կազան, 2011): Բաքվին այդքան ժողովրդավարություն պետք չէ: Մի՞թե Ալիևը չէր հասկանում, որ Կազանը ձգձգելու է բանակցությունները ևս 10 տարով:

Այս հակամարտության մեջ չափազանց շատ միջադեպեր են եղել (ինչպես կողմերի մեղքով, այնպես էլ ինքնաբուխ): Բայց նոր պատերազմը սկսվել է ոչ թե տեղական գնդակոծությունից կամ միջադեպից, ոչ թե տեղային, այլ գծի ամբողջ երկայնքով, միանգամից: Այն ակնթարթորեն դարձել է ռազմաճակատ: Լայնամասշտաբ: Եվ սա պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում: Այս արկածախնդրությունը պե՞տք էր արդյոք հայերին: Նրանց տրամադրության տակ, բացի ԼՂՀ-ից, կային ԱՀ 5 շրջան ամբողջությամբ և  2-ը մասամբ: Նրանք մտածում էին՝ ի՞նչ վերցնել այս հողերը լքելու դիմաց: Անվտանգության գոտի, թե՞ հանրաքվե ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ: Անհեթեթ է մտածել, որ նրանց անհրաժեշտ էր խափանել իրենց համար բարենպաստ զինադադարը ամբողջ ճակատով պատերազմ սկսելով: Դա բոլորի համար ակնհայտ է. լայնամասշտաբ պատերազմ կարող էր սանձազերծել միայն, բացառապես Բաքուն:

Պատերազմի սկիզբը նույնպես խոսուն է. առավոտյան ժամը 6-ին, բայց ոչ թե աշխատանքային օրերին, այլ կիրակի օրը`սեպտեմբերի 27-ին, թշնամու մոբիլիզացումը դժվարացնելու համար: 1941-ի հունիսի 22-ին՝ կիրակի օրով Հիտլերը հարձակվել էր ԽՍՀՄ-ի վրա: Պատահակա՞ն է այս նմանությունը: Ամոթ չէ՞ ԼՂՀ-ի վրա հարձակումը հայրենական պատերազմ անվանել: Բացի այդ, Ալիևի մի շարք խոսքային վրիպոակներ մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե ով է սկսել երկրորդ պատերազմը: Նա վիճում էր այն հարցի շուրջ, որ այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել բռնի ուժով («մենք ապացուցեցինք, որ դա այդպես չէ») կամ ՝ Ադրբեջանը կարգավորել է դա «ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով»:

Միացումից հետո հայերը գնահատում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Բաքուն`պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց կարևոր է հասկանալ, թե ով է սպառնում ամբողջականությանը՝ մեկ այլ պետությո՞ւն (դրսից), թե՞  բնակչության մի մասը (ներսից): Բայց նույնիսկ առանց սրա, երրորդ սկզբունքը վեր է այս երկու սկզբունքներից ՝ ուժի  և բռնի սպառնալիքների չկիրառում: Ադրբեջանն արդեն երեք անգամ անտեսել է դա՝  ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգը խախտելը (1991 թ.), և երկու ագրեսիվ պատերազմները (1992-1994թթ. և 2020 թ.): Ալիևը սովորել և դասավանդել է ՄԳԻՄՈ-ում, բայց չի սովորել Գրոմիկոյի տարրական ճշմարտությունը. «Պետությունների միջև պատերազմը մեծ չարիք է»: Արդյո՞ք ԱՀ-ին կարելի է դիտարկել որպես արժանի պետություն  այստեղ: Ճի՞շտ է ասել, որ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Նա, ով դիմել է բռնի ուժի, ամբողջովին զրկել է իրեն ճշմարտացիությունից: Նույնիսկ եթե նախկինում նա ճիշտ էր, նա միանգամից դառնում է սխալ:

Հեղինակը հավելում է, որ 90-ականներին նույնպես Բաքուն ավելի հաճախ էր խախտում  համաձայնագրերն ու ժամանակավոր հաշտությունը: Նա նույնիսկ չի կատարել իր նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822-րդ բանաձևը: Էլչիբեյը նույնիսկ չէր արձագանքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵԱՀԽ ՄԽ անդամ Իտալիայի և նույնիսկ Թուրքիայի ղեկավարների կողմից այն կատարելու կոչին (ՀՀ-ն և ԼՂՀ-ն համաձայնվել են): Հեյդար Ալիևը մի անգամ հրապարակավ պատժել է իրենց կողմից զինադադարի խախտողներին: Սկզբում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լռում էր այն մասին, թե ով էր տապալել իր երեք բանաձևերը, բայց վերջին`884-ում, հարկադրված էր նշել ԱՀ-ի անունը: Հավասարակշռության համար նա նախատել էր հայերին «այս խախտումներին ի պատասխան» ուժ կիրառելու համար:

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին հայ սպայի սպանությունը խայտառակություն դարձավ Բաքվի համար: Երբ մարդասպան Սաֆարովը վերադարձավ,  Ալիևը նրան համարյա հերոս սարքեց, կոչում շնորհեց, արտոնություններ և այլն: Այժմ, այս ընդհանուր ֆոնի վրա, հաղորդվում է, որ 4 ադրբեջանցի ձերբակալվել է հայերին խոշտանգելու համար, իսկ այնտեղ, որտեղ իշխանությունն արդեն անցել էր ԱՀ-ին, բանը հասել է երկու հայի գլխատման: Դե, մենք սպասում ենք այս ոճրագործությունների վերաբերյալ որոշումների. արդյո՞ք Բաքուն հաշվի կառնի անցյալում իր սխալները: Բայց անձամբ Ալիևի գործողությունները տագնապալի են: Զանգելանի շրջանում նա իրեն թույլ է տվել պոկել ու ոտնատակ տալ անմեղ, բայց օտարալեզու, այսինքն ՝ հայկական ճանապարհային նշանը: Արդյո՞ք նա չէր ցանկանում դրանով օրինակ ծառայել իր հայրենակիցների համար՝ թե ի՞նչպես վարվել հայերի հետ: Բայց նա արդեն հայերին խոստացել է մշակութային ինքնավարություն Ղարաբաղում: Բայց արդյո՞ք այն բավականաչափ «կուլտուրական» կլինի:

Այս պահին ամենակարևորը` նոր պատերազմի «հեղինակին» հայտնաբերելն է, որի պատճառով զինադադարի խախտում է եղել: Մեղավորի նկատմամբ հանդուրժողականություն դրսևորելը կամ թաքցնելն անընդունելի է, եզրափակում է Կազիմիրովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Շարունակություն....

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»
Ամենաընթերցվածները