Մարտունիում ռմբակոծությունից հետո վիրավորված Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում Մարտունիում ռմբակոծությունից հետո վիրավորված Արծվիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել և գրել.
«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն է, ով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ վիրահատվել էր:
Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում․․․ »,-գրել է Գևորգ Դերձյանը։