ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին հանձնված, 3-ամյա տղային պատանդ վերցրած տղամարդը, ում տեղափոխել էին ոստիկանություն, կարծել են՝ նա քնել ու չի արթնացել. շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղից էլ Արմավիրի բանտ. Տեսանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Աբովյան քաղաքում հաշվառված, 41-ամյա Արտավազդ Դանիելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մինչև «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելը, եղել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, իսկ այնտեղ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից, որտեղ բերման էր ենթարկվել ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում, որը ղեկավարել էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Վերջինս այս տարվա հունվարի 22-ից ոստիկանության Արաբկիրի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 3-րդ մասի, 325 հոդվածի 1-ին մասի և 273 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով և երեկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ փորձել էին նրան վնասազերծել Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի տներից մեկից, սակայն նա չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, թաքնվել է սենյակներից մեկում և ցուցաբերել է զինված դիմադրություն իր մոտ պահվող «ՏՏ» տիպի ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խոչընդոտել է ոստիկանության և քննչական բաժնի ծառայողների օրինական գործողություններին, ինչը լուրջ սպառնալիք է հանդիսացել վերջիններիս կյանքի և առողջության համար, որը կապված է եղել իրավապահների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ մի քանի ժամ նրա հետ բանակցություններ են վարել ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյան ու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նա, ով պատանդ էր պահել իր 3-ամյա տղային, հանձնվել է ոստիկանապետին ու փոխոստիկանապետին, այնուհետև ներկայացրել «ՏՏ» տիպի նիկելապատ ատրճանակը, որը լիցքավորված է եղել 25 մմ տրամաչափի 8 փամփուշտով, 1 հատ առանձին նույն տրամաչափի փամփուշտ և ինքնաշեն սվին դանակ: Նրան տեղափոխել են քրեական ոստիկանություն, որտեղ որոշ ժամանակ անց աշխատակիցները նկատել են, որ նա աշխատասենյակում քնել և չի արթնացել ու նրան շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են նրան արթնացնել, որից հետո էլ տեղափոխվել է Արմավիրի բանտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ղափանցյան փողոցի այն տանը, որտեղից նրան բերման են ենթարկել, խուզարկություն է կատարվել, որտեղ հայտնաբերվել է 2 հատ «CKC» տիպի «էէ 3551» և «AT 1484» համարների ակոսափող հրազեններ՝ 7.62 տրամաչափի 4 փամփուշտներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված 28-ամյա Սոկրատ Հովհաննիսյանը և հայտնել որ նշված հրազենները պատկանում են իրեն: Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև էին կանգնել։ Հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի էր պատանդ վերցրել և հրաժարվում էր հանձնվել ոստիկաններին։ Նրա հետ բանակցություններ էր վարում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Դեպքի վայրում էին նաևՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վնասազերծան ժամանակ հետախուզվողի կողմից հնչել են մի քանի կրակոցներ։ Բարբախտաբար տուժածներ չկան»։ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվել էր մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողին հանձնել իրավապահներին։ Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել էին Ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները