Ֆիլմ` նվիրված հայ զինվորին. «Հարսանիք թիկունքում»-ի պրեմիերան ու հայտնի հյուրերը

Երեկ՝ հունվարի 28-ին, «Կինոպարկ»-ում տեղի է ունեցել «Հարսանիք թիկունքում»  ներկայացման հիման վրա նկարահանած համանուն ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն այսուհետ հնարավոր է դիտել բոլոր կինոթատրոններում:

Նշենք, որ առաջին անգամ Հայաստանում ֆիլմ է նկարահանվել թատրոնի բեմում, սակայն այն հեռուստաթատրոն չէ: Նկարահանումները տեղի են ունեցել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին:

Հավելենք նաև, որ  «Հարսանիք թիկունքում» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:  Գործողությունները տեղի են ունենում  ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետևանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:

Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:

Ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, մոնտաժի ռեժիսոր՝ Սուրեն Սարգսյան, պրոդյուսեր՝ Արման Միտոյան, սցենարը՝ Անահիտ Աղասարյանի, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, նկարչական ձևավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկո, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի: Մտահղացումը՝ Տիգրան Վիրաբյանի:

Դերերում՝  ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյան, Տարոն Գրիգորյան, Արսեն Սաղաթելյան, Ջեմմա Ադամյան:

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները