Պատրոն Դավոն ձերբակալված չէ. ուրբաթ օրը ԱԱԾ-ի շենքից բաց է թողնվել. Yerevan.today

Yerevan.today-ը գրում է. «Զենքի վաճառքով զբաղվող Հայաստանում մոնոպոլիստ բիզնեսմեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) ձերբակալության լուրերը հերքվում են: Իրականում նա ընդամենը մի քանի ժամով բերման է ենթարկվել ԱԱԾ:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ Պատրոն Դավո անունով հայտնի զենք զինամթերքի բրոկերը անցած ուրբաթ օրը՝ հունվարի 29-ին է բերման ենթարկվել ԱԱԾ՝ հարցաքննության և հետո բաց է թողնվել: Մինչդեռ այսօր է ԱԱԾ-ն տարածել նրան բերման ենթարկելու լուրը:

Փաստացի միլիարդավոր դոլարների և կապերի տիրապետող սույն անձը, ով ՀՀ-ում զբաղեցրած բարձր պաշտոնական դիրքի շնորհիվ կարողացել է զենքի պետգնումներում ներգրավվել և այդ լծակներով մտնել զենքի միջազգային առևտրի օղակ, ընդհուպ Թուրքիայի հետ գործարքներ անել, այսօր՝ իր կալանավորման սանկցիան քննարկելուց օր առաջ, ազատորեն շրջում է քաղաքում: Այսինքն ԱԱԾ քննչական դեպարտամենտը դատարանի վրա ճնշումների կանխավարկած չի հետապնդել, ինչը սովորաբար տեղի է ունենում ընդիմության անգամ միջին կարգի գործիչների դեպքերում:

ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ և ինչպես Yerevan.Today-ին հայտնեցին հատուկ ծառայությունից՝ վաղը կքննվի խափանման միջոցը դատարանում: Իսկ ազա՞տ է նա, թե՞ ոչ, մեր տեղեկատվությունը պաշտոնապես ԱԱԾ-ից չմեկնաբանեցին:

Ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո)։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Պատրոն Դավիթին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

Սկանդալային գործարքներով լայն մասսային հայտնի դարձած Պատրոն Դավոն, հիշեցնենք, ըստ հրապարակումների, Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում:

«Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։ Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։ Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետեւ վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»,- գրել էր «Փաստինֆո»-ն»:

Շարունակություն....

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները