Ողբերգական դեպք Երևանում. Հիվանդանոցում ծննդկան է մահացել. լարված իրավիճակ է

Այս պահին Երևան քաղաքի «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան բակում են հավաքվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են հստակ պատասխան, թե ինչի հետևանքով և ում պատճառով է իրենց գյուղի բնակչուհի 30-ամյա Նելլի Արշակյանը, որ առողջ բերվել է նշված ծննդատուն, այսօր հայտնել են, որ մահացել է։ Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում՝ մահացածի քույր Բելլան ասում էր․ «Հունվարի 31-ին Նելլիին, ով պետք է 3-րդ երեխան ունենար, առողջ, առանց որևէ գանգատի բերել ենք նշված ծննդատուն։ Հետազոտել են, և փետրվարի 1-ին աղջիկ է ունեցել։ Ծննդատնից մեզ տեղեկացնում են, որ և՛ մայրը, և՛ երեխան լավ են, ոչ մի առողջական խնդիրներ չունեն։ Մենք էլ հարազատներով գնում ենք տուն, աչքալուսանք տալիս ազգուտակին, որ Նելլին առողջ աղջիկ է ունեցել։ Այսօր՝ առավոտյան ժամը 8-ին, ծննդատնից զանգահարում են և ասում, թե Նելլիի վիճակը վատացել է, ու ամուսնուն խնդրում են, որ գա ծննդատուն։ Ու արդեն հարազատները, գալով այստեղ, իմանում են, որ առողջ ծննդկանը, ում հետ, ի դեպ, ծննդաբերությունից հետո խոսել է քույրը, ոչ մի գանգատ չի հայտնել, ամուսնուն հայտնում են, որ նա մահացել է։ Հազարատները կարկամած մի պահ չեն ուզում հավատալ այդ լուրին, սակայն հետո պահանջում են հանդիպում ծննդատան գլխավոր բժշկի և բուժող բժշկի հետ, բայց՝ ապարդյուն։ «Ասես՝ հօդս ցնդած լինեն։ Մենք գիտենք, որ Նելլիին հետ չենք բերի, բայց ուզում ենք, որ մեղավորները, որ հաստատ կան մեղավորներ, պատժվեն, որպեսզի հետագայում մեր ընտանիքի նման ուրիշ ընտանիքներ այս ցավը չապրեն։ Ո՞վ է տեսել, որ 21-րդ դարում մարդուն առողջ բերես ծննդատուն, առանց առողջական խնդիրներ ունենալու երեխա լույս աշխարհ բերի, իսկ ժամեր անց, ծննդատունն ասես սև թուղթ լինի, մեզ այդ ցավալի լուրն է հայտնում։ Արդեն մի քանի ժամ է ծննդատան մուտքի մոտ կանգնած ենք և ուզում ենք հանդիպում պատասխանատուների հետ, որպեսզի ստանանք պարզաբանում, բայց՝ անօգուտ»,- նշում էր մահացած ծննդկանի քույրը։ Քիչ առաջ քույրը պարզել է նաև նարկոզ տվողի և ներարկում կատարող քույրի ինքնությունը, բայց մեզ պատասխանում են, թե նարկոզ տվող Ալնա Կզլգյոզյանն ու Անահիտ Հայրապետյանը գիշերն են աշխատել, գնացել են տուն։ Մենք վստահ ենք, որ մեր առողջ քրոջը չափաբաժնից ավելի ներարկում են արել, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է ու մահացել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ ծննդկանի ազգականը՝ Ալվարդ Ղազարյանն էլ ասում էր․ «Երբ իմացել եմ դեպքի մասին, զանգահարել եմ «Բեգլարյան» ծննդատուն։ Իմ հեռախոսազանգին պատասխանել է կադրերի բաժնի պետ ներկայացած ինչ-որ կին, ով ներկայացավ, որ աշխատում է կադրերի բաժնի պետ։ Ես խնդրել եմ, որ տան գլխավորի կոորդինատները, որպեսզի նրա հետ պարզենք դեպքի հանգամանքները, բայց նա հրաժարվեց անգամ անունը տալ։ Որից հետո այդ կնոջ հեռախոսով ինձ պատասխանում է մի տղամարդ, ում ես հուզված հայտնեցի մեր ընտանիքի տեսակետը, որ առողջ ծննդկանին սպանել եք։ Իսկ այդ տղամարդը, մեր վիշտը կիսելու փոխարեն հեռախոսով պատասխանում է, թե գիտեք՝ ես ով եմ։ Դուք ինձ ոչինչ չեք կարող ասել, ինչ ուզեմ կանեմ ու անջատում է հեռախոսը։ Հիմա ուզում ենք հավատալ, որ մեղավորը կամ մեղավորները կպատժվեն, հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ ոչ մի բան էլ չի փոխվել։ Որոշ վայ բժիշկների մեղքով ընտանիքներ են ցավ ապրում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած ծննդկանն ունի 2 անչափաս տղաներ, ապագա զինվորներ, և երեխաները ծնողներից շատ էին ուրախացել, երբ իմացել էին, որ քույրիկ են ունեցել։ Անհամբեր սպասում էին, թե հայրը մայրիկին ու քույրիկին երբ է բերելու տուն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ծննդատանը, տեսնելով մեծ թվով բազմություն է հավաքվել մուտքի մոտ, դուռը ներսից այնպես են զմռսել, որ մարդիկ այլևս չեն կարողանում մտնել ներս։ Նշված ծննդատուն են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  

Շարունակություն....

դիտվել է 523 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները