Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա. այցի նպատակը հայտնի է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին երկրորդ նախագահի գրասենյակից:
Նշենք, որ Քոչարյանը Մոսկվա է մեկնում «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից մինչեւ փետրվարի 8-ը մեկնել Հայաստանից: