Ռուս-թուրքական առաջին «բախումը» Ղարաբաղում. ով է հեռանալու առաջինը

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը չպետք է դիտարկել որպես «երկարաժամկետ քաղաքականության տարր» տարածաշրջանում։ «Պարզապես պետք է ուշադրություն դարձնենք իրողություններին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել Թուրքիայի գործընկերների հետ։ Թուրքիան մեր հարեւանն է ու շատ կարեւոր գործընկեր։ Եվ շատ մերձավոր երկիր Ադրբեջանի համար։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել», ասել է նա։

 

Ըստ ՌԴ ղեկավարության, Աղդամում ռուս-թուրքական կենտրոնը եւ Արցախում ռուս խաղաղապահներն այդ նոր իրողությունների արտացոլումն են։ Այդ իրողությունների հեղինակն ու սցենարիստը Ռուսաստանն է Թուրքիայի հետ համագործակցությամբ՝ հակաարեւմտյան իր քաղաքական կուրսի շրջանակներում: Այդ մասին արդեն հայտարարել են Պուտինը եւ Լավրովը, եւ նրանց միանում է նաեւ Պուտինի տեղակալը՝ Մեդվեդեւը: Ընդ որում, Ղարաբաղում իր այդ քաղաքականությամբ Ռուսաստանը խախտել է ԵԱՀԿ սկզբունքները եւ ստանձնած պարտավորությունները ՝ որպես Մինսկի խմբի համանախագահ:

 

Ինչ հետեւանքներ է ունենալու Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը Մոսկվայի ու Անկարայի համար՝ կախված է Արեւմուտքի քաղաքականությունից: Միեւնույն ժամանակ, այդ հեռանկարը ստիպում է հանցակիցներին իրենց համար գտնել իրավիճակից դուրս պրծնելու հնարավորություններ՝ միեւնույն ժամանակ պահպանելով ներկայությունը շրջանում: Մեդվեդեւն ասում է, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը երկարաժամկետ քաղաքականության տարր չէ, այսինքն ժամանակավոր է: Իր հերթին, կենտրոնի բացման կապակցությամբ Էրդողանը հույս էր հայտնել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը որոշ ժամանակ անց ավելորդ կդառնա: Սա վկայում է, որ «մրցակցությունը» մտնում է նոր փուլ:

Շարունակություն....

դիտվել է 880 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները