Ընտանեկան մարզահամալիր. . Նեպտուն մարզահամալիր (տեսանյութ, լուսանկարներ)

Սպորտը ներդաշնակ և լիարժեք կյանքի անբաժան մասն է: Այն օգնում է պահպանել ոչ միայն ֆիզիկական առողջությունը: Պարբերական մարզումներն օգնում են նաև հավասարակշռել հոգեկան աշխարհը, զարգացնել կամային նոր որակներ և արդյունքում զգալիորեն բարելավել կյանքի որակը: Այն պայմանները, որոնք ստեղծված են «Նեպտուն» մարզաառողջարանային համալիրում նպաստում են իսկապես արդյունավետ պարապմունքների անցկացմանը: Այն հարմար է ինչպես ընտանիքով, այնպես էլ անհատապես մարզվելու համար: 

2005 թվականին, երբ «Նեպտունը» նշեց իր հանդիսավոր բացումը, այն մայրաքաղաքի առաջին նման խոշոր մարզահամալիրներից մեկն էր: Այսօր էլ այն առանձնանում է իր ծառայությունների ծավալով ու որակով, առաջարկում մարզական ակտիվ պարապմունքներ անցկացնելու համար անհրաժեշտ լավագույն պայմանները: Այստեղ կարելի է մարզվել մարզասրահում, հաճախել լողի, կարատեի, պարի, յոգայի, ֆիթնեսի, շեյփինգի պարապմունքների: 

Մարզասրահ  

«Նեպտուն» մարզասրահը վերազինված է «MATRIX» և «LIFE FITNESS» ժամանակակից ու նոր մարզասարքերով: Վազքուղիներ ծրագրավորված են այնպես, որ յուրաքանչյուր մարզվողի համար ընտրվում է անհատական ծրագիր՝ ըստ բարդության, մարմնի զանգվածի, տևողության, ինչճի շնորհիվ մարզումներն էլ ավելի արդյունավետ են դառնում: Բացի այդ մարզվողը տեսնում է նաև այրվող կալորիաների քանակը, սրտի աշխատանքը և այլն: Վազքուղիներն ունեն նաև ինտերնետին միանալու հնարավորություն և վիրտուալ տեսահոլովակներ, որոնց շնորհիվ վազքուղու վրա անցկացրած ժամանակն աննկատ է անցնում: Մարզասարքերը բազմազան են, ու բոլորը վազքուղիների նման գերժամանակաից ու բազմաֆունկցոիոնալ, վստահեցնում է մարզասրահի տնօրեն Սամսոն Ավագյանը: Ու հենց մարզասարքերի հագեցվածությունն ու արդիականությունն է գրավում, որ այստեղ մարզվողներևի թիվը օրեցօր ավելանում է: Բայց դա չէ այս վայրի միակ առավելությունը: «Նեպտուն» մարզասրահի մարզիչներչը նաև անհատական սննդակարգ են մշակում՝ ինչպես մկանային զանգված լրացնելու, այնպես էլ նիհարելու համար՝ նշանակելով ճիշտ ու բալանսավորված սնունդ: Բոլոր մարզասրահներում գործում է օդափոխության բարձրակարգ համակարգ, ինչը էլ ավելի հարմարավետ է դարձնում պարապմունքները: Մարզասարքերը պարբերաբար օրվա ընթացքում ախտահանվում են՝ ապահովելով ախտազերծված անվտանգ միջավայր: Ի դեպ «Նեպտուն» մարզասրահում գործում է կանանց համար առանձնացված մարզասրահ: 

Լող

 Լողի պարապմունքներըևս «Նեպտուն» մարզահամալիրում իրականացվում են թե՛ սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակում: Այստեղ պարապող երեխաներն ու պատանիները դառնում են պրոֆեսիոնալ լողորդներ, մասնակցում հանրապետական և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերի: Լավագույն արդյունքներ գրանցողները ներառվում Հայաստանի լողի պատանեկան հավաքականի կազմում: «Նեպտուն» մարզահամալիրում լողի պարապմունքները վարում է մարզչական ուժեղ պրոֆեսիոնալ թիմ՝ Հայաստանի լողի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ: Նրա նախկին սաներից Նարեկ Աթոյանն ինքն այսօր արդեն մարզիչ է: Նրա խոսքով իրենց նպատակն է դաստիարակել առողջ սերունդ և միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցող լողորդներ:

Կարատե

Պրոֆեսիոնալ մարզչական թիմ է աշխատում նաև կարատեի խմբակում, որը գործում է 3 տարուց ավելի և ունի 30-ից ավելի սաներ: Ընդունելությունը կատարվում է 3 տարեկանից, կարող են ընդունվել նաև աղջիկներ: Մարզիչները բոլոր միջազգային ճանաչում ունեցող ունեցող տիտղոսակիր մարզիկներ են՝ Էմին Ղազարյանը Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն է, Րաֆֆի Թորոսյանը՝ Աշխարհի չեմպիոն,իսկ Դավիթ Հակոբկոխվյանը՝ Եվրոպայի չեմպիոն է: Այսօր արդեն նրանք են պատրաստում տիտղոսակիր սաներ: Այստեղ մարզվողների մեջ կան Հայաստանի, Կովկասի և բազմաթիվ այլ մեդալակիրներ: Դավիթ Հակոբկոխվյանի հավաստմամբ կարատե պարապող երեխաները լինումեն ավելի կարգապահ ունենում են կամային ավելի բարձր որակներ, և որ ամենակարևորն է, շեշտում է Եվրոպայի չեմպիոնը, նրանք սովորում են աշխատել իրենց սխալների վրա, ուղղել դրանք, սովորում են սովորել. Կարևոր հատկություն, որը տանում է ինքնազարգացման ու կատարելագործման ճանապարհով: 

Պար

«Նեպտուն» մարզահամալիրում գործում է նաև պարի և սպորտային պարերի մասնագիտացված դպրոց: Ընդունելությունը 5 տարեկանից: Ի դեպ «Նեպտունում» է գործում Երևանում իր տեսակի մեջ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային պարերի բարձրակարգ դահլիճը: Այստեղ անցկացվում են պարային լայնամասշտաբ մրցույթներ: Դահլիճն ունի լուսային հատուկ էֆֆեկներ ու տեխնիկական հզոր հագեցվածություն, հանձնաժողովի համար հատկացված հանգստի սենյակ:

Ֆիթնես

Իհարկե լինբել ժամանակակից մարզահամալիր և չունենալ ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքներ անհնար է: «Նեպտուն» մարզահամալիրում ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր մարզադահլիճներում: Բոլոր մարզասրահներին, դահլիճներին ու լողավազանին կից գործում են առանձնացված հանդերձարաններ, ցնցուղներ: Կան նաև VIP հանդերձաններ առանձին ցնցուղներով: իսկ մարզասրահի հանդերձարանին կից գործում է նաև շոգեբաղնիք: Բոլոր հանդերձարաններն  այստեղ վերանորոգվում են 2-3 տարին մեկ: Մարզահամալիրն ունի ընդարձակ ու հարմարավետ սպասասրահներ: Այս մարզահամալիրը ընտանիքով այցելելու, մարզվելու և երեխաներին առողջ միջավայրում զարգացնելու համար նախատեսված անփոխարինելի վայր է: Այստեղ միշտ առաջարկվել են ծառայություններից օգտվելու հարմար պայմաններ՝ օրական, ամսական ու տարեկան վճարման հնարավորությամբ: «Նեպտուն» մարզահամալիրն իր գործունեության առաջին օրվանից եղել է մեծահասակների համար առողջ կենսակերպ վարելու, իսկ երեխաների ու պատանիների համար սպորտում ընդգրկվելու և հաջողություններ ունենալու հրաշալի հնարավորություն : 

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները