Աննա Հակոբյանի պլանները բացահայտված են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ամերիկահայությունը բավականին լուրջ գումար է հավաքել՝ 2020 թ. պատերազմի հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման նպատակով։ Սակայն ամերիկյան մեր աղբյուրները փոխանցում են, որ թեմայի մեջ ուզում են «տեղավորվեն» իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում:
