Սարսափելի սպանություն Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ փետրվարի 9-ին, ՀՀ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգործով տեղակալ Արթուր Զաքարյանի, Քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի, Ոստիկանության Շենգավիթի բաժնի Քրեական  հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Շենգավիթի քննչականի բաժնի քննիչների հետ՝ քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյան,ի բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մովսիսյանի գլխավորությամբ, տաք հետքերով հայտնաբերել են երեկ՝ փետրվարի 8-ին, Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակչուհի 84-ամյա Լյուսյա Մկրտչյանին սպանելու կասկածանքով որոնվող տղամարդուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը նույն թաղամասի բնակիչ 44-ամյա Սարգիս Մուրադյանն է, ով Շենգավիթի Ոստիկանությունից ներկայացվել է Շենգավիթի Քննչական բաժին։ Գ․Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ ՀԿԳ ավագ քննիչ Վ․Մովսիսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․- 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և Ս․ Մուրադյանը ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Մարմնի վրա էլ հայտնաբերվել է դանակից ստացած 3 հարված։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ, փետրվարի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 22:40-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ  է ստացվել, որ  Նորագավիթի տներից մեկում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝  վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես  Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝  բաժի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մովսիսյանի  գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի:  Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:  Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը։ 

Շարունակություն....

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները