Խաչիկ Ասրյանի առաջարկած դեղատոմսը. որտե՞ղ են գտնվում ՀՀ անվտանգության երաշխիքները

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում չափազանց խորքային պրոցեսներ են ընթանում: 44-օրյա պատերազմին և դրան հետևած աղետալի իրադարձույթուններին Հայաստանում հաջորդել են պետության անվտանգային համակարգը ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների սերտացման համատեքստում ամրապնդելու նախաձեռնություններ. խնդիր է դրված օր առաջ վերացնելու ՀՀ իշխանությունների՝ արտաքին քաղաքական գործընթացներում թույլ տված աղետալի սխալները և ուղղելու պետության ողնաշարը:

Օրերս «Հայոց արծիվներ. Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը ռուսական «Ցարգրադ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը: Հայաստանի իրական հայրենասերների առաքելությունը նա բացառապես տեսնում է ռուսական կողմի հետ սերտ ռազմական, քաղաքական և տնտեսական համագործակցության համատեքստում:

Խ. Ասրյանը, ով մասնակցել է նաև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված արցախա-ադրբեջանական ահաբեկչական պատերազմին և եղել է կամավորների գնդի հրամանատար, վերջնագիր է ներկայացրել Հայաստանում ՆԱՏՕ-ական ներկայացուցիչներին և համոզված է, որ առանց Ռուսաստանի հայկական լեռնաշխարհում երբեք խաղաղություն չի լինի:

Քաղաքական գործիչը, ով առաջնագծում էր ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից, վստահ է, որ շարքային հայ երիտասարդները, որոնցից շատերը նույնիսկ 20 տարեկանը դեռ չէին բոլորել, ստիպված էին արյունով վճարել իշխանությունների կողմից վարվող եղբայրական քրիստոնյա ռուս ժողովրդից հեռանալուն միտված սխալ քաղաքականության պատճառով:

— Հատկապես զոհված զինվորների մասին հուշերը, նրանց մայրերի ու հայրերի արցունքները թույլ չեն տալիս անգամ մեկ այլ քայլ կատարել դեպի ՆԱՏՕ, որի ակտիվ անդամն է Թուրքիան,- համոզված է Խ.Ասրյանը: Այս կապակցությամբ նա հրապարակել է իր կոչը՝ ուղղված համաքաղաքացիներին և համախոհներին, առաջարկելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ երկիրը նման աղետից փրկելու համար:

Անցնելով խրամատներից դեպի մեծ քաղաքականություն ճանապարհը, քաղաքական գործիչը հետևյալ կոչն է ուղղել ժողովրդին.

«Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ապագան բացառապես հայ և ռուս ժողովուրդների հավատարիմ եղբայրության մեջ է: Եվ այս առումով՝ անհերքելի է, որ աշխարհում, այն էլ 21-րդ դարում, գտնվի մի կուսակցություն, որը չունենա իր երկրի և ժողովրդի անվտանգության ամրապնդմանը համապատասխան արտաքին քաղաքական ուղղվածություն ունեցող դաշնակից երկիր: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ը, ստեղծման պահից համոզված է, որ բացառապես ռուս քրիստոնյա ժողովուրդը ներկայացնող Ռուսաստանի Դաշնության հետ մենք պետք է առաջ շարժվենք և միասին պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի և Ռուսաստանի հզոր ապագան կերտելու համար, քանի որ մենք ո՛չ միայն հավատարիմ եղբայրներ ենք՝ քրիստոնյաներ, այլև՝ դաշնակից պետություններ»:

Խաչիկ Ասրյանը նաև սեփական դեղատոմսն է առաջարկել՝ նպաստել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության շարունակական ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներ, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ համաձայնագրերի կնքմանը, նպաստել ՀՀ և ՌԴ պետական մարմինների կողմից պաշտոնապես կնքված ռազմավարական, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի իրագործմանը, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ պայմանագրերի կնքմանը, նպաստել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանը և բարձրացնել այդ կառույցի հեղինակությունը և այլն:

Շատ կարևոր է, որ հայկական պետության թուլացման և անորոշ ապագայի այս ծանր ժամանակահատվածում քաղաքական այրերը դրսևորեն խոհեմություն և խիզախություն՝ ժողովրդին առաջնորդելու դեպի առավել ապահով հանգրվաններ: Հատկապես ներքաղաքական այս շփոթի պայմաններում, երբ հեղափոխական խոստումներից խաբված ժողովուրդը հայտնվեց կոտրած տաշտակի առաջ, առաջնորդների խնդիրն է ոչ թե առավել խորացնել առկա անորոշ մթնոլորտը, այլև տալ հստակ լուծումներ և երկիրը դնել ապահով ռելսերի վրա...

Իսկ մեր անվտանգության և ապահովության երաշխիքները գտնվում են Մոսկվայում, և այդ հարցում դժվար է չհամաձայնել Խաչիկ Ասրյանի հետ:

Ատոմ Մխիթարյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները