Պատրաստ են աջակցել. քաղաքացիները՝ Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության մասին

Վերջին շրջանում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության քաղաքական ակտիվությունը նկատելի է, և հանրությունը ևս անհաղորդ չէ այդ ակտիվությանը: Լրատվականներից մեկի կողմից իրականացված հարցումը, թե՝ կուսակցություններից որո՞նք են ազգային արժեքներն առաջնայինը համարում և նպաստում դրանց տարածմանը, ցույց էր տվել, որ Խաչիկ Ասրյանի ղեկավարած քաղաքական ուժը առաջին տեղն էր զբաղեցրել:

Այս առիթով Orer.am-ը փորձեց պարզել, թե շարքային քաղաքացիներն ինչ կարծիք ունեն: Մեր հարցումները ցույց տվեցին, որ կուսակցությունը բազմաթիվ աջակիցներ է գտել հանրության շրջանում:

Նշենք նաև, որ կուսակցությունը, նախագահ Խաչիկ Ասրյանի նախաձեռնությամբ, զբաղված է նաև ակտիվ կուսակցաշինությամբ և սկսել են մարզերում ևս կուսակցական գրասենյակներ հիմնել, ինչը ևս չի վրիպել մեր հայրենակիցների աչքից:

Ազգային քրիստոնեական արժեքներ դավանող և դրա տարածմանը նպաստող կուսակցությունը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: Անգամ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի առաջին իսկ օրից կուսակցության անդամները Ասրյանի ղեկավարությամբ անձնվիրաբար պայքարել են մարտի դաշտում: Առանց ավելորդ շոուների կամ փառասիրական մղումների «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության անդամներն ու գաղափարակիցները կանգնած են եղել Արցախի պաշտպանական դիրքերում և սեփական օրինակով ցույց տվել, թե ինչ է հայրենասիրությունը:

Պարզելու համար, թե ինչպես են մեր հայրենակիցները վերաբերում այս կուսակցությանն առհասարկ և կիսո՞ւմ են արդյոք «Հայոց Արծիվներ»-ի գաղափարները Orer.am-ը զրուցել է տարբեր մարզերի ներկայացուցիչների հետ:

Արմավիր քաղաքից Մուշեղ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վաղուց պահանջ էր ձևավորվել, որ կուսակցություններն իրենց ողջ ռեսուրսը ներդնեն ի սպաս քրիստոնեական արժեքների, քանի որ շատ դեպքերում դրանք մնացել են գրքերի էջերում կամ օգտագործվում են լոզունգների տեսքով, իսկ գործողությունները որևէ աղերս չեն ունենում ո՛չ ազգային, ո՛չ էլ քրիստոնեական արժեքների հետ:

«Անկեղծ ասած՝ ես միշտ էլ երազել եմ, որ հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչները շեշտը դնեն հայրենասիրական ու քրիստոնեկան արժեքների վրա: Եվ ուրախ եմ, որ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը որոշել է գրասենյակներ բացել նաև մարզերում: Ես անձամբ իմ գոհունակությունն եմ հայտնում քաղաքական ուժի ղեկավար Խաչիկ Ասրյանին, քանի որ այդ է մեր փրկության միակ ուղին»,- ասաց Մ. Կիրակոսյանը:

Վանաձոր քաղաքի բնակիչ Վագահն Սիրունյանը, թեև տեղյակ չէր, որ կուսակցությունը ընդլայնում է իր աշխարհագրությունը, բայց նշեց, որ ծանոթ է Խաչիկ Ասրյանի գործողություններին և մշտապես իրեն գրավել է նրա անձնվիրությունն ու հայրենասիրությունը:

«Անկեղծ ասած՝ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը վաղուց է գրավել իմ ուշադրությունը, քանի որ նրանք իսկական հայրենասերներ են, լավ օրինակ են մեր երկտասարդների համար: Հայը պետք է առաջին հերթին իր հայրենիքը սիրի, հակառակ դեպքում մենք չենք կարողանա ամուր կանգնած մնալ մեր պապերի հողի վրա: Ես կարծում եմ՝ Ասրյանի քայլերը կմիավորեն բոլոր հայրենասերներին, և մենք կկարողանանք համատեղ ուժերով պայքարել հանուն մեր երկրի հզորացման»,- ասաց Վ. Սիրունյանը:

Lraber.online-ը զրուցել է նաև Երևանցների հետ, որոնք ևս իրենց գոհունակությունն էին հայտնում թե՛ կուսակցության, թե՛ Խաչիկ Ասրյանի նախաձեռնություններին, նշելով, որ նրանց կողմից իրականացված գործողությունները վկայում են, որ ոչ թե թղթի վրա կամ լոզունգներով են սիրում մեր հայրենիքը, այլ անկեղծ նվիրումով, ինչը շատ ոգևորիչ է:

ԵՊՀ ուսանող Կարեն Գրիգորյանը նշեց, որ իրեն շատ է դուր գալիս կուսակցության գաղափարախոսությունը, առավել ևս, երբ խոսքը գործ է, ինչը կարելի է ամեն քայլափոխին համոզվել:

«Ես կուսակցություններին չեմ հավատում, քանի որ բոլորը պայքարում են աթոռի համար, բայց «Հայոց Արծիվներ» կուսացությունը այդպիսին չէ: Նրանց միակ երազանքը հզոր Հայաստան ունենալն է, ինչը ոգևորում է ոչ միայն ինձ, այլև շատերին: Ես կարծում եմ, որ կուսակցության ղեկավարին կհաջողվի կոտրել անտարբերության մթնոլորտը և հասարակության մեջ արթնացնել հայրենասիրության կրակը: Ես հավատում եմ, որ դա կհաջողվի կուսակցության ղեկավարին, ով մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր նվիրվածությունը մեր երկրին և մեր ժողովրդին»,- ասաց Կ.Գրիգորյանը:

Մենք զրուցել ենք նաև այլ անձանց հետ, և բոլորը գրեթե նույն միտքն էին արտահայտում, նշելով, որ վաղուց ժամանակն է, որ մեր ժողովուրդը գլուխը բարձին դնելուց առաջ հինգ րոպե մտածի իր երկրի, իր ժողովրդի և քրիստոնեական արժեքների մասին, առանց որի հնարավոր չի լինի ունենալ կայացած և ինքնաբավ երկիր:
դիտվել է 21 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները