Իրաքում սպանվել է Ruptly գործակալության օպերատորը
Իրաքում սպանվել է Ruptly գործակալության օպերատոր Սաաֆ Ղալին, այս մասին տեղեկացնում է "Россия сегодня"-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Իրաքում զինված անհայտ անձիք սպանել են օպերատոր Սաաֆ Ղալլին, ով նկարահանումներ էր իրականացնում տարածաշրջանում՝ Ruptly գործակալության համար։ Մենք ամեն ինչ կանենք՝ նրա ընտանիքին օգնելու համար»-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Սաաֆ Ղալին սպանվեց այն բանից հետո, երբ Իրաքը դարձավ պայքարի հարթակ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև։