Պրոֆեսիոնալ միտքը չլսելու և փնթի դիլետանտներին ծափահարելու նուրբ արվեստը

Անմեղսունակների կառավարությունը շարունակում է փայլել ակնհայտ դեբիլություններ դուրս տալու իր բացառիկ ունակությամբ, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի վզին փաթաթեց իր հերթական խոշոր ՛՛ձեռքբերումը՛՛՝ ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը 750 մլն ԱՄՆ դոլարով: Ընդ որում, Փաշինյանը դա ներկայացրեց որպես նվաճում, որպես իր կառավարության նկատմամբ վստահության բացառիկ դրսևորման արտահայտություն:
 
«Եվրապարտատոմսերի այս թողարկումը մեզ հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով։ Սա նշանակում է, որ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային»,- էկոնոմիկայի նախարարությունում ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Եվ քանի որ այսպիսի անմեղսունակ արտահայտությունների համար մեր իշխանություններին ոչ միայն ցախավելով քոթակելով դուրս չեն վռնդում, այլ անուղեղ որոշակի զանգված շարունակում է ծափահարել՝ ստիպված ենք ցիտել մասնագետներին, որոնց խոսքը, ցավոք, հանրության տհաս մասսային ավելի քիչ է հասանելի, քան անմեղսունակների կողմից իրենց առաջ նետվող խոտը:
 
Մասնավորաբար, «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ տնտեսությունը դեպի անդունդ տանող այս կառավարությունն ու ներդրումներն իրարից խիստ հեռու են: «Ներդրումների հավանականության պոտենցիալն այս պահին Հայաստանում զրոյական է: Ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր է կանխատեսելիությունը:
 
Ներկա կառավարությունը ցույց է տվել, որ շատ անկանխատեսելի է. անում է հայտարարություն, անում դրանից 180 աստիճանով տարբերվող գործողություն»,- ասել է Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ այս իշխանությունները պիտակավորել են բիզնեսին, անհարկի քրեական գործեր հարուցել, գործարարներին այնպիսի ճնշումների են ենթարկում, որ կապիտալը պարզապես արտահոսում է ՀՀ-ից: Ինչ վերաբերում է եվրոբոնդերին, որոնք փաստացի 750 մլն դոլարով մեծացրին ՀՀ պարտքը, ապա Նաիրի Սարգսյանի համոզմամբ, «եթե պարտքը ներգրավում ենք ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, ապա սա ռիսկային է, որովհետև այդ պարքի վերադարձելիությունը կասկածի տակ է:
 
Չմոռանանք նաև այն, որ նախորդ կառավարությունների թողարկած եվրոբոնդերի մարման ժամկետները մոտենում են: Այսինքն, ստացվում է, որ նույնիսկ դա չենք կարողանալու սպասարկել, բայց ևս մեկ անգամ պարտքն ավելացնում ենք»: «Չեմ նախանձում հաջորդ կառավարություններին, որոնք անգամ մեծ ցանկության դեպքում շատ լուրջ դժվարություններ կունենան այս անդունդից տնտեսությունը փրկելու համար»,- ամփոփել է «Աուդիտորների պալատի» նախագահը:
 
Իսկ գիտե՞ք երբ մենք կարող ենք ակնկալել լուրջ փոփոխություններ և տնտեսությունը կործանումից փրկելու նախադրյալներ. երբ դիլետանտների, փնթի, անկարող իշխանիկների ու տնտեսության կառավարումից հազարավոր կիլոմետրերով հետո այս խառնամբոխի փոխարեն ղեկը հայտնվի մասնագետների ձեռքին:
 
Ուղղակի մի պահ պատկերացրեք, որ լուրջ կրթություն ստացած, քաղաքակիրթ, իրենց գիտելիքները պրակտիկայով ամրացրած մարդկանց փոխարեն երկրի ղեկին են հայտնվել մարդիկ, որոնց ամենաբարձր կոչումը մեկի դեպքում եղել է խախու լրագրողը, մյուսի դեպքում՝ պարֆյումերիայի առաքիչը:
 
Իսկ դուք շարունակեք ծափահարել նրանց և հայհոյել ցանկացած բանական խոսք, կարևորը ձեր վարչապետը կուշտ լինի, դուք՝ մաքսիմալ հիմարացված:
 
Վաչիկ Գրիգորյան
դիտվել է 3 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները