Կասեցվել է հացի երկու արտադրամասերի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Սենո Խալաթյանին (ք. Գյումրի)և ՍուրենԱլոյանին (ք. Արթիկ)պատկանող հացի արտադրամասերում:
Պարզվել է, որ այս կազմակերպություններում ոչ միայն արտադրությունն է կազմակերպվել առանց տեխնոլոգիական հրահանգների առկայության, այլև կոպտորեն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Չեն ձեռնարկվել նաև համապատասխան միջոցներ կենդանիներիմուտքը տարածքներկանխելու, ինչպեսնաևվնասատուներիդեմպայքարելուուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմերը չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am