Արցախը ուշքի է եկել

Pravda.ru-ն գրում է, որ պատերազմում կրած պարտությունից հետո չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը) շարունակում է փաստացի գոյություն ունենալ: Այսպիսով, նրա նախագահ Արայիկ Հարությունյանը օրենք է ստորագրել ռուսաց լեզուն որպես պաշտոնական լեզու ճանաչելու մասին: Նշվում է, որ փոփոխությունների նախագծի համաձայն «Լեզվի մասին» օրենքում գրական հայերենը և ռուսերենն են ճանաչվում որպես ԼՂՀ պաշտոնական լեզուներ: Օրենքը պարտադիր է պետական փաստաթղթաշրջանառության համար։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայ-ռուսական հրատարակությունների, մամուլի հրապարակումների, ինչպես նաև հայ-ռուսական դասագրքերի, տեղեկատուների, գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության ստեղծումը», - ասված է օրինագծում:

Ադրբեջանցի քաղաքագետ Տոֆիկ Աբբասովը Pravda.Ru-ի հետ հարցարույցում նշել է, որ դա ոչ լեգիտիմ կառույցների գործունեություն է, և եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա դրանք «հայ անջատողականներն են, որոնք աջակցվում են են Հայաստանի և Ֆրանսիայի որոշ ուժերի կողմից»: Քաղաքագետի խոսքով ՝ ռազմական գործողությունները ցույց են տվել, որ այն դաշտային հրամանատարները, որոնք «հավակնել են դառնալ պաշտպանության, ինքնակառավարման նախարարներ և այլն, ամբողջովին բարոյալքվել են, նրանց բոլոր կառույցները փլվել են թղթե տնակի նման»«Ադրբեջանը գործնականում վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, այժմ տարածաշրջանում, որը անվանում են վիճահարույց, կան ռուս խաղաղապահներ, որոնք սերտ կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ», - շեշտել է քաղաքագետը: Ըստ նրա, Ադրբեջանը չի ժխտում հայկական փոքրամասնության առկայությունն իր տարածքում, որոնք այն մարդկանց հետնորդներն են, որոնք 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո են վերաբնակեցվել ներկայիս Ադրբեջանի տարածք, որտեղ ապրել են տեղի մահմեդական թուրքերը: Ուստի, ըստ Թոֆիգ Աբբասովի, Ադրբեջանը պատրաստ է լուծել այդ տարածքի մարդասիրական խնդիրները և իր ջանքերն ուղղում է նրան, որ «Հայաստանի Հանրապետության հետ հաշտեցում լինի»:

«Քաղաքական հակումների, ինքնորոշման հետ կապված ցանկացած գործողության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանը, փաստացի, իր նախագահի բերանով հայտարարել է, որ կարգավիճակի հարց չկա, չի եղել և չի լինելու, Ադրբեջանում չկա հայկական երկրորդ հանրապետություն, չեն լինի նաև տարածքներ», - ասել է Թոֆիկ Աբբասովը: Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը անցյալ տարվա նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Ռուս խաղաղապահները տարածաշրջան են մտել հինգ տարի ժամկետով: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է» Ադրբեջանի հաղթանակով: Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մեղադրել է Ադրբեջանի նախագահին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը չհասկանալու մեջ: Այվազյանը կարծում է, որ հակամարտությունը կարգավորված կհամարվի միայն այն բանից հետո, երբ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը «կճանաչվի միջազգային հանրության կողմից»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում: «Մենք միշտ, երկար տարիներ, և այժմ կրկնում եմ մեր դիրքորոշումը ելնելով նրանից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվի Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները», - ասել է նա: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն պետք է մնա անփոփոխ, այսինքն այն պետք է հետաձգվի ապագա, պետք է ֆիքսվի ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում, բայց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի հնարավորության պարտադիր ստեղծմամբ , որի համար պետք է ստեղծվի, այսպես կոչված, Լաչինի միջանցքը, այսինքն կապի միջանցք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև», - հավելել է նախագահը:

Ավելի վաղ Pravda.Ru- ի մեկնաբանության մեջ արևելագետ Ստանիսլավ Տարասովը նշել էր, որ Ալիևը չի գնացել Ստեփանակերտի գրավմանը` վախենալով համաշխարհային հանրության արձագանքից, քանի որ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է փախստականների վերադարձից հետո լուծվի նրա բնակիչների հանրաքվեի արդյունքում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները