Դավիթ Գալստյանի պաշտպանները համոզված են, որ ինչ-ինչ շրջանակներին անհրաժեշտ է նրան կալանքի տակ պահել

Royalsys Engineering ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը զենք զինամթերք է մատակարարել Հայաստանին և ներկայումս գտնվում է կալանքի տակ, վերջին շրջանում հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Տարածված հայտարարություններից, ըստ էության, պարզ է դառնում, որ կալանքի մասին որոշում կայացնելու ժամանակ դատարանը հաշվի չի առել պաշտպանական կողմի ներկայացրած որևէ փաստարկ: Բացի այդ, չի հետազոտել զենքի առք ու վաճառքի ամբողջ շղթան և, փաստորեն, տրվել է իշխանությունների մանիպուլյացիաներին:

Դ.Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը Orer.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչը կարող էր լինել դրա պատճառը, նշեց որ պատճառների մասին այս պահին չի կարող որևէ բան ասել, քանի որ Գալստյանի տարածված հայտարարությունների մեջ այդ ամենին անդրադարձ կատարվել է, բայց իր կարծիքով առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ անհիմն և ապօրինի որոշում է կայացրել՝ առանց հաշվի առնելու որևէ հանգամանք և, փաստորեն, զոհ է գնացել մանիպուլյացիաներին:

«Ըստ էության Դավիթ Գալստյանն իր հայտարարության մեջ հստակ նշել է, թե փաստերը վերլուծելով ինչ եզրահանգումների է հանգել: Ուստի այս պահի դրությամբ ոչինչ ավելացնել չեմ կարող, բայց հույս ունենք, որ այս դատական ատյանում գոնե գործն օբյեկտիվ քննության կարժանանա: Մենք ակնկալում ենք, որ մեր բողոքը կբավարարվի, քանի որ ոչ միայն Դավիթ Գալստյանին են ազատությունից ապօրինաբար զրկել, այլ ընդհանրապես քրեական հետապնդումն է անհիմն, քանի որ որևէ հանցակազմ չկա, որով այս պահին քննչական մարմինը մեղադրում է Դավիթ Գալստյանին: Այսինքն, հանցակազմը բացակայում է»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նշենք նաև, որ Դ. Գալստյանի կողմից հրապարակվել են մի քանի հայտարարություններ, որոնց համաձայն անդրադարձ է կատարվել այն հանագամանքներին, որոնց համաձայն նրա դեմ հարուցված քրեական գործը որևէ փաստական հիմք չունի:

«Այդ տեղեկությունները, որոնք տարածվել են Դ. Գալստյանի կողմից ենթադրյալ պաշտոններ զբաղեցնելու և այլ երևույթների մասին, ուղղորդված, կեղծ տեղեկություններ են, որոնց նպատակը Գալստյանին Պաշտպանության նախարարության հետ կապելն է: Այսինքն՝ փորձ էր արվում հանրության մեջ ստեղծել այնպիսի տպավորություն, թե՝ հանդիսանալով պաշտոնատար անձ իր ընկերությունների միջոցով անորակ մատակարարումներ է իրականացրել: Այս ամենը, իհարկե, հերյուրանքներ են, որոնք հերքվում են փաստաթղթերով»,- ասաց Ա. Հարությունյանը:

Դ. Գալստյանի մյուս պաշտպան Արմեն Անդրիկյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ դատաքննության ընթացքում իրենց կողմից ներկայացվել են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք ամբողջությամբ հերքում են իրենց պաշտպանյալի առնչությունը իրեն մեղսագրվող հնարավոր արարքի հետ:

«Մեր կողմից ներկայացված ապացույցներից պարզ է դառնում, որ մատակարարումն իրականացվել է պատշաճ քանակի և որակի համապատասխան: Այսինքն՝ այս պայմաններում անգամ Դ. Գալստյանը դեռևս շարունակում է մնալ կալանքի տակ, որը մեզ մոտ ողջամիտ կասկած է առաջանում այն մասին, որ այս գործը իրավական պրոցեսի հետ կապ չունի և պրոցեսից ելնելով կամ ինչ-ինչ անձանց շրջանակներին անհրաժեշտ է, որ Դ. Գալստյանը այս պահին գտնվի կալանքի տակ: Պաշտպանական կողմը արձանագրում է հետևյալ փաստը, որ բացակայում է Դավիթ Գալստյանի մեղքը, առավել ևս, որ մեր կողմից ներկայացվել են բազմաթիվ անհերքելի ապացույցներ, որոնցով հաստատվում է, որ Դ. Գալստյանի ընկերությունը մատակարարել է պահանջված որակի համապատասխան ապրանքը: Եվ այս պայմաններում, փաստորեն, նա շարունակում է մնալ կալանքի տակ, որը ամբողջությամբ անհիմն է և չի տեղավորվում իրավական գործընթացների մեջ»,- ասաց Ա. Հարությունյանը:

Արմինե Գրիգորյան

Orer.am

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները