«Հողատու կապիտուլյանտը շաքարի աննախադեպ բարձրացում ունի վերջին հանրահավաքից հետո». Էդուարդ Շարմազանով

«Գլխավոր կապիտուլյանտի շաքարի կտրուկ բարձրացում»,- ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսպիսի որակում տվեց այսօր Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանական հազարավոր ուժերի ուղեկցությամբ կառավարության գլխավոր մասնաշենքից դեպի կառավարական 3-րդ մասնաշենք գնալը։

«Վերջին հանրահավաքից հետո, իշխանություն կոչվածը, վարչապետ կոչվածը, իսկ իրականում՝ հողատու կապիտուլյանտը, աննախադեպ շաքարի բարձրացում ունի, ի ցույց է դնում իր վախերը և փորձում է պատսպարվել ոստիկանական ուժերի հետևում։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա իշխանություն չունի Հայաստանի Հանրապետությունում: Մի մարդ, որը ժողովրդի աջակցությամբ և ժողովրդի անունը շահարկելով՝ եկավ իշխանության, իրականում՝ շանտաժի ենթարկելով Հայաստանի Հանրապետությունը, այսօր Հայաստանում չունի իշխանություն, վախենում է հայ ժողովրդից, սպառնում է հայ ժողովրդին, և նրա միակ հենարանը մնացել են ուժային կառույցները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է Հայաստանում, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի․

«Հայաստանում չկա իշխանություն, իշխանությունը ոստիկանական հազարավոր ծառայողներով և ԱԱԾ սևազգեստ հարյուրավոր սպաներով իրեն չի շրջափակում կառավարության մի մասնաշենքից մյուսը գնալու համար։ Իշխանությունը ժողովրդին չի սպառնում կրակելով, իշխանությունը պատերի տակով վախվորած չի քայլում, իշխանությունը անկեղծ լսում է իր ժողովրդի պահանջը, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է կոնսենսուսային պահանջ՝ առանց Նիկոլ Հայաստան»։

Լրագրողները Էդուարդ Շարմազանովից նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ տպավորություն է իր մոտ առաջացել Սասուն Միքայելյանի՝ «Մինչ մահս պիտի Շուշվա փողոցներով քայլեմ. պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը» հայտարարությունից․

«Եթե նպաստի և միանա Նիկոլ Փաշինյնաի հրաժարականի շարժմանը՝ միգուցե, ինչքան շուտ Նիկոլը գնա, այնքան շուտ հնարավոր կլինի հասնել մեր ազգային նպատակին՝ Հադրութի, Շուշիի վերադարձին․․․»։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ արտահերթ ընտրության առաջարկ արեցի, ընդդիմությունը չուզեց, Էդուարդ Շարմազանովը կոշտ արձագանքեց․

«Ինքն ո՞վ է, որ արտահերթի առաջարկ անի, ինքը Հայաստանում իշխանություն չունի, իր արտահերթի առաջարկն ինձ համար նույնն է, ոնց որ Ալիևն ու Էրդողանն անեն, ինքն Էրդողանի և Ալիևի կամակատարն է․․․ Իրականում ասեմ՝ իր վարկանիշը բարձր է, բայց միգուցե Արդբեջանում, ոչ Հայաստանում։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն այնքան ինքնասիրություն ու արժանապատվություն ունի, որ Ալիևի առջև ծնկի եկած մեկին չի կարող պատկերացնել իր ղեկավար․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները