Մահացել է հասարակական գործիչ Վարդան Գրիգորյանը
Կյանքից վաղաժամ հեռացել է «Հանուն արդարության» հասարակական կազմակերպության նախագահ , «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախկին փոխնախագահ Վարդան Գրիգորյանը։
Հոգեհանգստի կարգը կմատուցվի վաղը` 18։00֊20։00՝ Նոր Նորքի 5֊րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում (Ռազմական ինստիտուտի դիմաց):