Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան

Armday.am կայքի հիմնադիր Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ասա' ինձ, «ժողովուրդ», հիշու՞մ ես...

Երկար տարիներ առանց երկար բարակ մտածելու ձայնակցում էիր անվճար բամբասողներին, վճարովի զրպարտողներին ու ստախոսներին, և անդադար կրկնում, բողոքում ու բղավում էիր` «...հասե~ք, սպանել են, քանդել են, թալանել են, ավերել են...»:

Բողոքում և բղավում էիր այն ժամանակ, երբ իրականում` ոչ սպանել էին, ոչ քանդել, ոչ թալանել, ոչ էլ ավերել էին քո տունն ու քո երկիրը:

Բողոքում և բղավում էիր այն ժամանակ, երբ երեխաներդ ու թոռներդ թռվռալով խաղում էին այգում ու բակում, ուրախ-ուրախ, առանց դիմակի գնում էին մանկապարտեզ, դպրոց ու համալսարան, բանակ էին գնում` ծառայում էին պատվով ու արժանապատվությամբ, իսկ դու աշխատում էիր, տոներ էիր տոնում, հարսանիք անում, ամուսնանում, և երեխաներ ու թոռնիկներ ունենում:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ պատերազմ չկար, չէր էլ կարող լինել, իսկ թշնամին չէր հանդգնում լայնածավալ պատերազմ սկսել (մեկ անգամ փորձեց, և չորս օրում ջախջախվեց), կամ մոտենալ քեզ, ինչ մնաց թե հարձակվեր, հաղթեր, զանգվածաբար սպաներ ու գերեվարեր քո հարազատներին, իսկ դրանից հետո արդեն Հայաստանում` քո տնից դուրս հաներ քեզ:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ չէիր էլ հիշում, կամ մտածում քո ընտանիքի անվտանգության, կամ թուրքի սպառնալիքի տակ բնակավայրդ լքելու և տունդ հրդեհելու մասին:

Այո` բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների և անարդարությունների էիր բախվում, բայց միևնույնն է` ներքուստ հանգիստ էիր:

Բողոքում էիր, բայց հոգու խորքում անհոգ էիր...

Անհոգ էիր, որովհետև այդ ժամանակ կար պետություն, որը հոգ էր տանում քո անվտանգության համար, իսկ դու` մեկ լավ, մեկ վատ, մեկ` սովորական, բայց ապրում էիր քո կյանքով և օրվա խնդիրներով: Իսկ քո բոլոր բողոքները, դժգոհությունները, խնդիրներն ու մտածմունքը զուտ կենցաղային էին` քո տան ներսի, քո երկրի ներսի:

Հիշու՞մ ես, «ժողովուրդ», մի ժամանակ պետություն կար...

Իսկ հիմա ի՞նչ է մեր վիճակը, «ժողովուրդ»...

Դարձել ենք մեր կյանքն ու ընտանիքի գոյությունը վտանգած, հոգիներս բզկտված, ողբի և լացի մեջ խեղդված, անդառնալի կորուստներ կրած, և ամեն ժամ հիվանդության ու մահվան հետ առերեսվող, սգավոր ու մոլորված մարդկանց բազմություն:

Դարձել ես դաժանորեն խաբված, առհամարված ու անօգնական դիմակավոր մարդկանց համախումբ:

Դարձել ես ներսից ջախջախված պետության և մազից կախված երկրի տարածքում բնակվող, ծաղրված, դժբախտ, տխուր, անտարբեր, նյարդային, հայհոյող և անիծող մարդկանց հանրույթ: Իսկ աշխարհասփյուռ հայությունը վերածվել է օտար պետություններում գլխիկոր դեգերող, նվաստացած ու խեղճացած մարդկանց համայնքի:

Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպես և երբ է լինում:

Հավանաբար 100 տարի պետք է անցներ, որ մոռանայիր, թե ինչպես է լինում դա:

Ասա ինձ, «ժողովուրդ», մի՞թե դու սա էիր ուզում:

Հայտարարում էիր, որ պարզապես ուզում էիր ավելի լավ ապրել` ուրիշ ոչինչ:

Այդպես չէ՞...

Սակայն` ոչ...

Հավանաբար հենց սա էիր ուզում, որովհետև այսօր էլ` այդ նույն անվճար բամբասողներն ու վճարովի ստախոսները Եռաբլուրում ոտնակոխ են անում քո հերոսաբար զոհված հարազատի շիրիմը, իսկ դու լռում ես...

Որովհետև այսօր էլ քո հայրենիքն ու հայրենակցի հողն ու տունն են առանց կռվի հանձնում թշնամուն, իսկ դու լռում ես...

Որովհետև թշնամու կողմից գերեվարված քո հարազատին չեն վերադարձնում, իսկ դու` լռում ես...

Որովհետև քեզ ամեն քայլափոխի խաբում և ծաղրում են, ասելով, թե իբր` քո հայրենիքի կորստյան, հարազատի զոհվելու, անհետ կորչելու, վիրավորվելու և գերեվարվելու իրական մեղավորները մեղավոր չեն, իսկ դու լռում ես...

Դու ոչ միայն շարունակում ես հավատալ բացահայտ ստին ու կեղծիքին, այլ նույնիսկ չես էլ փորձում պարզել, թե իրականում ինչու է զոհվել, անհետ կորել, գերեվարվել, կամ վիրավորվել քո որդին, եղբայրը, քույրը, հարազատը, ընկերը, բարեկամն ու հայրենակիցը, և ովքե՞ր են մեղավոր դրանում:

Դու բավարարվել ես հերթական այն ստով, որ բացի մեղավորներից բոլորը մեղավոր են:

Դու չես էլ ուզում հետամուտ լինել` պարզել իրականությունը:

Դժվար է հավատալը, որ դու հենց սա էիր ուզում...

Ի՞նչ է պատահել քեզ հետ, «ժողովուրդ»...

Դու դադարե՞լ ես սիրել քո հարազատին, քո հայրենիքն ու քո հայրենակցին:

Դու դադարել ես զգալ ու մտածե՞լ...

Դատարկ, հիմար և պարզունակ սուտը քեզ համար շատ ավելի՞ն է, քան քո հայրենիքն ու հարազատի կյանքը:

Ինչու՞ այսպիսին դարձար...

Այս ի՞նչ ես անում դու քո ընտանիքի, պետության ու հայրենիքի հետ, «ժողովուրդ»:

Իսկ հետո՞... հետո ի՞նչ ես անելու...

Ի՞նչ ես պատասխանելու քո սերունդներին, «ժողովուրդ»:

Ո՞նց ես ապրելու...

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները