Որքանով է հնարավոր տեսանելի դարձնել Հրապարակի տակ գտնվող հին քաղաքը․ արդյո՞ք կիրականացվի նախագիծը


Նախարարությունների օպտիմալացման հետևանքով աշխատակիցների կրճատումների, կրճատված աշխատողների ընդհանուր թվի, Հրապարակի տակ գտնվող հին քաղաքի վերականգնման, դրա լուծման հնարավոր տարբերակների մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հետ։

Տիկին Խաչատուրյան, կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում Մշակույթի նախարարությունում կրճատումներ են եղել։ Արդյունքում արդյոք ավելի չի՞ դժվարացել մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացը, և առահասարակ, այդ փոփոխությունը որքանո՞վ է արդյունավետ եղել:

- Սկզբնական շրջանում որոշ կրճատումներ եղել են ադմինիստրատիվ աշխատողների շրջանում։ Ես չեմ զբաղվում դրանով, բայց պետք է նշեմ, որ կրճատումները երբեք ինքնանպատակ չեն լինում, կրճատվում են այն անձինք կամ կառույցները, որոնք արդյունք չեն ապահովում։ Որակական կամ քանակական առումով արդյունքը հստակ մեխանիզմներով ստուգվում է։ Իներցիոն մոտեցումներ կան աշխատանքի նկատմամբ, մարդիկ պետք է հասկանան, որ աշխատելաոճը պետք է փոխվի, շատ ավելի պատասխանատու և արագաշարժ պետք է լինել։ Կարծում եմ՝ օպտիմալացման գաղափարը կզգաստացնի մարդկանց։

Հայտնի՞ է, թե արդեն իսկ քանի՞ աշխատակից է կրճատվել կամ օպտիմալացման հետևանքով ընդհանուր որքա՞ն աշխատակցի է նախատեսվում կրճատել։

- Հավանաբար հայտնի է, բայց այս պահին չեմ կարող նշել։

- Խոսակցություններ կան, որ Հայաստանի գլխավոր հրապարակի տակ գտնվող հին քաղաքը տեսանելի դարձնելու, վերականգնելու և վերաբացելու հնարավորությունները կարող են մոտ ապագայում իրականություն դառնալ։ Հնագետների մի մասը գտնում է՝ ցանկությունը ողջունելի է, բայց լուրջ ու խորը աշխատանք պետք է տարվի՝ որակյալ արդյունքի հասնելու համար։ Այս ուղղությամբ ի՞նչ քննարկումներ են իրականացվում նախարարությունում․ լուծման ի՞նչ տարբերակներ են քննարկվում։

- Քննարկումներ դեռ չեն եղել, քանի որ աշխատանքային խումբը նոր է ստեղծվել։ Աշխատանքային խումբը կհավաքվի և կսկսեն քննարկումները, որոնք կլինեն բաց և թափանցիկ, հաշվի կառնվեն բոլոր կողմերի կարծիքները։ Խոսքը ոչ թե ամբողջ հրապարակի մասին է, այլ շատրվանների դիմացի հատվածի, որն ընդգրկում է մոտ 50 մետր երկարությամբ տարածք։ Առաջին հերթին հնագիտական փորձաքննության պետք է ենթարկվի, հետո ամրացնող ճարտարապետը, այնուհետև վերականգնող ճարտարապետը պետք է գնահատական տան, որից հետո տարբեր նախագծեր կարող են քննարկվել, թե հին քաղաքը ինչպես կարելի է ցույց տալ։ Այսինքն, ապակեպա՞տ պետք է լինի և միայն վերևից հնարավոր լինի նայել, թե՞ հնարավորություն կլինի իջնել և քայլել հին քաղաքի փողոցով, ինչ-որ բաներ հայտնաբերել։ Բարձր տեխնոլոգիաներն այնքան հնարավորություններ են տալիս։ Սա ամենահամով ու հետաքրքիր մասն է, որը այս ամբողջի երկրորդ փուլի ժամանակ հնարավոր կլինի հասկանալ՝ մեզ պետք է, թե՞ ոչ։ Որ պետքը պետք է՝ միանշանակ է, բայց որքանո՞վ է հնարավոր իրականացնել տեխնիկական առումով։

Այսինքն հնարավոր է նաև չիրագործվի՞։

- Քանի դեռ աշխատանքային խումբը չի նստել սեղանի շուրջ, չենք կարող ասել, քանի որ բազմակողմանի մասնագիտական քննարկումներ են անհրաժեշտ։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները