Իշխանության կոռուպցիոն սխեման կամ երբ կպայթեն Պատրոն Դավիթի ռումբերը

Orer.am-ը գրում է՝

Տարիներ շարունակ, անկախ ներքաղաքական իրավիճակից, բանակը մեր հանրության շրջանում ամենաբարձր վստահությունը վայելող կառույցն է եղել։2018 թվականի իշխանափոխությունից և 44-օրյա անկազմակերպ արյունահեղությունից հետո բանակը հայտնվել է իշխանությունների թիրախում։

Փաշինյանի կառավարման մոտ երեք տարվա ընթացքում բանակի դեմ ուղղված լուրջ արշավ է սկսվել։ Հանրության աչքում զինված ուժերի վարկանիշը գցելու համար հակաքարոզչություն և վարկաբեկման փորձեր սկսվեցին սպաների ու գեներալների, բանակի համար լուրջ գործ անող անձանց նկատմամբ։ Դա լուրջ հարված հասցրեց մեր անվտանգությանը, բայց քանի որ Փաշինյանի թիմը հիմնականում հեռու է պաշտպանության նշանակության ու յուրահատկության մասին տարրական պատկերացումից և գիտակցականությունից, ապա նրանք փորձում են իրենց վարկանիշը բարձրացնել զինված ուժերի վարկանիշի հաշվին։

Պատերազմում կրած խայտառակ պարտությունը առիթ դարձավ, որ փաշինյանական իշխանությունը փնտրի քավության նոխազներ: Գտա՞ն՝ իհարկե ոչ, ինչպես միշտ ամեն ինչ արվեց փնթի, աղմկահարույց, առանց հիմքերի, առանց արդարադատության որևէ նշույլի:

Բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ և այդ թվում Հայաստան զենք մատակարարող անձիք հանրության աչքում ներկայացվում էին որպես սևեր և նախկիններ, իսկ անվտանգության մասին պատկերացումը ժամանակի ընթացքում իջեցվեց «տրուսիկ-մայկայի» ու «կլուբնիկի» մակարդակի։

Ավելին, որոշ անձանց գրպանը փորձեցին գցել ոչ միայն պատերազմի պարտության մեղքը, այլև, օգտվելով առիթից, փորձեցին պղտոր ջրում ձուկ որսալ՝ հսկայական գումարներ գրպանելով և նոր բիզնեսներ հիմնելով:

Որպեսզի հանրության համար ամեն ինչ առավել հասկանալի լինի՝ ամեն ինչ հերթով:

Եվ այսպես, Դավիթ Գալստյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Պատրոն Դավիթ՝ իր բիզնեսի սպեցիֆիկայից ելնելով, բիզնեսմեն է, ով զբաղվում է զենքի առք և վաճառքով՝ պաշտպանության նախարարության, այսինքն՝ պետության պատվերով: Յուրաքանչյուր զենք ունի իր անձնագիրը, անհնար է, որ առանց ՊՆ վերահսկողության և փորձաքննության մտնի բանակ և կիրառվի:
 
Ամբողջ պետական համակարգը հաստատում է, որ նրա ներմուծած զենքերը համապատասխանում են պայմանագրային պահանջներին, բայց դատարանը դա հաշվի չի առնում, ձերբակալում է Գալստյանին, ում բարեխիղճ մատակարար լինելը մինչ այդ երբևէ կասկածի տակ չի եղել, ավելին, ՀՀ-ում զենքի արտադրության և բազմաթիվ այլ Հայաստանի համար կենսական նախաձեռնություններ՝ արված նրա կողմից, բոլոր մակարդակներում բարձր էր գնահատվում: Զենքը ընդունող կողմը՝ ենթասպաներից մինչև վարչապետ, ով սովորական բիզնեսմենից փորձում էր պատերազմական հանցագործ կերտել, ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում, որովհետև հեշտ է հանրային ընկալումներում կերտել հակահերոս և ամեն ինչ փորձել բարդել նրա վրա:
 
Սակայն ամեն ինչ դրանով չի ավարտվում, մեր թավշյա շուստրիները որոշում են պղտոր ջրում ձուկ որսալ: ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հովանու ներքո հիմնում են «Արսենալ ԼՏԴ» ընկերությունը, որին կառավարությունը դեռ 2019 թվականի փետրվարին մաքսային հսկայական արտոնություն էր տրամադրել ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար, որոնք օգտագործվելու էին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։ Սակայն բանն այն է, որ արտադրության մասին դեռ որևէ խոսք չկա, ավելին, փոխարենը, ըստ մամուլում հայտնված և չհերքված տեղեկությունների, այս կազմակերպությունը նաև ներմուծման լիցենզիա ունի, և հիմա ավելի շատ հանդես է գալիս որպես զենք ներմուծող և մատակարարող ընկերություն:
 
Բայց այստեղ էլ, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ բնականոն հունով է գնում: Ըստ այդմ, պետությունը երկու տրանշով նշյալ կազմակերպությանը տրամադրել է մոտ 1,2 մլրդ դրամ, ընդ որում, փաստացի ամբողջ գումարը տրամադրվել է... որպես կանխավճար, այն դեպքում, երբ նույն Դավիթ Գալստյանի դեպքում զենքի գումարը վճարվել է բացառապես առաքվելուց հետո: Սակայն, ըստ տեղեկությունների, նույնիսկ այդ պարագայում համապատասխան զինատեսակները չեն մատակարարվել, իսկ արտադրելու մասին խոսք էլ չկա: Ի դեպ, հավելենք, որ այս տարի ևս նախատեսվում է համանման պատվեր իջեցնել: Թե ինչ գումարի չափով, առայժմ պարզել չհաջողվեց: Եվ, ըստ էության, գործ ունենք գումարները ուղղակիորեն գրպանելու դեպքերի հետ, որովհետև մամուլի բազմաթիվ հրապարակումները այս աղաղակող դեպքերի վերաբերյալ որևէ կերպ չեն հերքվել:
 
Ինչ է ստացվում. Դավիթ Գալստյանից պատերազմական հանցագործ ու մեղավոր կերտել չի ստացվում, բայց զենքի բիզնեսը վերին էշելոններում միմյանց մեջ կիսելով հարստանալը ստացվում է. մարդիկ բյուջեից հսկայական գումարներ գրպանելու մեխանիզմ են մշակել: Հենց այդ է նաև պատճառը, որ դատարանին իջեցված է քաղաքական պատվեր՝ Դավիթ Գալստյանին պահել անազատության մեջ...
 
Նա միակ մարդն է, ով կարող է խոսել փաստացի և բացել այս մեծ կծիկը, ինչը, բնականաբար, ռումբ է իշխանության տակ... Իսկ ռումբերը, բնականաբար, մի օր պայթելու հատկանիշ ունեն, որքան էլ այն խորը թաքցնես...
 
Արամ Վարդանյան
դիտվել է 22 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները