Ռայոլայի պայմանը. Մխիթարյանը կհեռանա՞ «Ռոմայից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է չերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Ըստ իտալական լրատվամիջոցների և մասնավորապես Fantamaster.it պարբերականի՝ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան հստակ պայման է ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը՝ կապված պայմանագրի երկարացման հետ։ Հաշվի առնելով վերջին շրջանում Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Ռայոլան պահանջել է Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։ Նույն աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայում» ստանում է տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ։ Անգլիայի Պրեմիեր լիգայում Մխիթարյանը ստանում էր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ։ Տեղափոխվելով Իտալիա՝ որոշում կայացրեց խաղալ համեստ վարձատրությամբ՝ հանուն կարիերայի աճի։ Կարծում ենք, սակայն, նման ելույթից հետո մեր կիսապաշտպանը արժանի է ավելի բարձր վարձատրության։

 

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը։ Այն չերկարաձգելու դեպքում մեր ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ։ Բնական է, որ «Ռոման» չի ցանկանում կորցնել թիմի առաջատարին։ Պայմանագրի երկարացման ձգձգումը, սակայն, ստիպում է ենթադրել, որ «Ռոմայի» ղեկավարության կողմից Ռայոլայի առաջարկած նոր պայմանագիրը ոչ միանշանակ արձագանք է ստացել։

Ավելի վաղ իտալական մամուլում տեղեկություն տարածվեց ամռանը «Ռոմայից» Թուրինի «Յուվենտուս» Մխիթարյանի տեղափոխվելու մասին։ Մասնավորապես, ըստ աղբյուրի՝ մեր ֆուտբոլիստը հայտնվել է իտալական ամենատիտղոսակիր ակումբի ուշադրության կետրոնում, և կա հավանականություն, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թուրինյան ակումբը պայմանագիր կառաջարկի Մխիթարյանին։

 

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից խոսվում էր, որ «Ռոման» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Գնահատելով հայ ֆուտբոլիստի արժեքը՝ Հռոմի թիմը ցանկանում էր հնարավորինս արագ լուծել նրան թիմում պահելու խնդիրը։ «Յուվենտուսի» հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ ևս նպաստել է, որ Ռայոլան նոր պայմաններ առաջադրի «Ռոմային»։ «Յուվենտուսը» դասվում է աշխարհի ուժեղագույն ակումբների շարքում, որտեղ ելույթ են ունեցել և ունենում համաշխարհային ֆուտբոլի տասնյակ լեգենդներ։ Վերջին տասնամյակում «Յուվենտուսը» որակական առումով ուժեղ է եղել իտալական մյուս ակումբներից և առանց դժվարության պահպանել է չեմպիոնի կոչումը։

Վստահաբար կարող ենք ասել, որ 32 տարեկանում «Յուվենտուս» տեղափոխվելը կլինի Մխիթարյանի կարիերայի նշանակալի գործարքներից մեկը, եթե ոչ՝ ամենանշանակալին։ Մխիթարյանի կարիերան «Յուվենտուսում» շարունակելու պարագայում թուրինյան ակումբը իր հերթին կարևոր ձեռքբերում կունենա, այն էլ՝ առանց ֆինանսական կորստի։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով «Յուվենտուսը» ևս կանգնել է ֆինանսական խնդիրների առաջ։ Հատկապես կիսապաշտպանական օղակում «Յուվենտուսում» կան բացեր, որոնք անհրաժեշտ է լրացնել։

Մխիթարյանի արդյունավետության գործակիցը այսօր լավագույններից է Եվրոպայում։ Ա սերիայի 20-րդ տուրի «Վերոնայի» դեմ մրցավեճում Մխիթարյանը խփեց 9-րդ գնդակը։ Գոլ գումարած գոլային փոխանցում հաշվարկում հայ կիսապաշտպանը շարունակում է բարձր դիրք զբաղեցնել ոչ միայն Իտալիայում, այլև թոփ-5 առաջնություններում։ Մինչև 21-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը գոլ+գոլային փոխանցում հաշվարկում Մխիթարյանն Իտալիայում առաջին հորիզոնականը կիսում էր «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Ինչևէ, վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ կարող ենք ասել, որ Մխիթարյանի «Ռոմայից» հեռանալն ու «Յուվենտուսին» միանալը միանգամայն իրատեսական է։ Իհարկե, կան նաև գործոններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Ընդունենք նաև, որ եթե «Ռոման» չհամաձայնի Ռայոլայի պայմաններին, Մխիթարյանի տեղափոխությունը կլինի այլընտրանքային որոշում։ Նշենք նաև, որ Մխիթարյանի գործակալը լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտուսի» ղեկավարության հետ։ Մինո Ռայոլայի գործոնը ևս կարող է մեծ դեր խաղալ տեղափոխության գործընթացում։ Ու քանի դեռ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. հայ ֆուտբոլիստն Իտալիայում ցուցադրում է բոլորովին նոր որակի ֆուտբոլ, որը գրավել է «Յուվենտուսի» պես ակումբի ուշադրությունը։ Վստահ ենք, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ այսօր իրենց կազմում կցանկանան տեսնել մի շարք այլ գրանդ ակումբներ։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները