UCOM-ն ընդլայնում է «Խելացի տուն» հավաքածուների տեսականին

Нет описания.

Այսուհետ Ucom-ից հնարավոր է ձեռք բերել տան համար նախատեսված բոլոր ծառայություններն ու սարքավորումները մեկ փաթեթով, կառավարել դրանք ձայնային հրահանգներով կամ բջջային հավելվածի օգնությամբ՝ խնայելով ժամանակը և էլեկտրաէներգիան։ Ի դեպ, ընկերության մի շարք վաճառքի և սպասարկման կենտրոններում ներկայացված «Խելացի տուն» նորարարական սմարթ սարքավորումների տեսականին ընդլայնվել է և 10% զեղչով հասանելի է մասնավորապես Ucom-ի ֆիքսված ծառայությունների uMix փաթեթի առկա և նոր բաժանորդներին։ Սմարթ սարքավորումները, այդ թվում՝ դրանց միացված uTV հեռուստատեսային սարքը կարելի է միացնել կամ անջատել նախընտրած ժամին, հետևել էլեկտրաէներգիայի ծախսին, կառավարել սմարթֆոնով կամ Alisa, Siri և Google խելացի օգնականների միջոցով։ Ամբողջ տեսականին ներկայացված է Ucom ընկերության Հյուսիսային պողոտայի, Մեգամոլի և Երևան Մոլի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում։

«Առօրյա թոհուբոհի մեջ տեխնոլոգիաներն ստեղծվում են աշխատանքը հեշտացնելու, ժամանակը և էլեկտրաէներգիան խնայելու, տունն առավել հարմարավետ ու ապահով դարձնելու համար։ Դուք կարող եք գտնվել տանից դուրս և, մեկ տեղից կառավարելով բոլոր սարքերը, ձեր տան մյուս անդամների համար սմարթֆոնով միացնել նախընտրելի uTV հեռուստաալիքը, տաքացնել ուտելիքը, կառավարել օդի խոնավությունն ու ջերմաստիճանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նշենք, որ տարբեր սարքավորումների Alisa, Google կամ Siri խելացի օգնականերն արագ արձագանքում են ձայնային հրահանգներին և կարող են անջատել կամ միացնել, օրինակ, խելացի վարդակին միացված ցանկացած սարք՝ թեյնիկից մինչև Wi-Fi երթուղիչ։ uTV բաժանորդները կվայելեն սիրելի հաղորդման կամ ֆիլմի դիտումն առանց բազկաթոռից վեր կենալու, քանի որ խելացի օգնականն ի զորու է միացնել հեռուստացույցը, կառավարել ձայնի ուժգնությունը և իրականացնել uTV հեռուստատեսային ծառայությունների շրջանակում հասանելի ցանկացած գործողություն, պարզապես անհրաժեշտ է նախապես կարգավորել ունիվերսալ վահանակը։

Հավելենք, որ «Խելացի տան» հավաքածուների և առանձին սարքավորումների տեղադրումը և կարգավորումը դյուրին է։ Կառավարելու համար ընդամենն անհրաժեշտ է ավելացնել համապատասխան սարքերը սմարթֆոնի հավելվածում։ Բոլոր պարագաները հնարավոր է ձեռք բերել թե՛ կոմպլեկտով, և թե՛ առանձին։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները