Օդի ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով
Եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ մարտի 12-ի լույս 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի գիշերը կնվազի 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: