Լերմոնտովի և գերմանացի բողոքականների` Շուշի կատարած այցելությունների մասին

Հայկական Շուշի քաղաքը 19-րդ և 20-րդ դարերում եղել է հայկական մշակույթի զարգացման կարևոր կենտրոններից մեկը։ Շուշիում զարգանում էր արվեստը, մշակութային և կրթական կյանքը։ Շատերի համար միգուցե զարմանալի թվա, սակայն Շուշին համարվում է հայոց գրատպության ամենաբացառիկ օրրաններից մեկը։ Հատկանշական է, որ Շուշին համարվում է հայոց հողում հիմնադրված գրատպության երկրորդ կենտրոնը։ Հայկական հողում գրատպության առաջին օրրանը բացվեց  Էջմիածնում` 1771 թվականին։ Շուշիում առաջին տպարանը բացվեց 1827 թվականին։ Զարմանալի է, սակայն քաղաքում գրատպության կենտրոնը բացեցին եվրոպացիները.

«Մեսրոպատառ առաջին գիրքը «Պատմութիւն սուրբ գրոց» խորագրով այստեղ լույս տեսավ 1828-ին, երբ գերմանացի (Շվեյցարիայի Բազել քաղաքից) բողոքական միսիոներները 1827-ին բացեցին Շուշիի առաջին տպարանը։ Տպագրության այս սկիզբը խոշորագույն, մինչ այդ իր նմանը չունեցող իրադարձություն էր Շուշիի մշակութային պատմության մեջ։ Լույս տեսած գրքերը հիմնականում թարգմանություններ էին։ Քանի որ բազելցի բողոքականները հետապնդում էին քարոզչական նպատակ, այն է` Անդրկովկասում ապրող այլադավների մեջ տարածել քրիստոնեություն, ուստի նրանց հրատարակած գրքերի գերակշռող մասը կրում էր եկեղեցական, կրոնական, բարոյախրատական բնույթ»։ (Հատվածը վերցված է Վլադիմիր Սևյանի «Շուշի» գրքից։ Երևան, 1991 թվական, էջ 95-96)։

Մի քանի տարի անց գերմանացի միսիոներները հեռացան Շուշիից, և տպարանը գնեց Ղարաբաղի թեմը։ Հետագա տարիներին Շուշիում այլ տպարաններ ևս բացվեցին։ Հատկանշական է, որ մինչև 1920 թվականի կոտորածը քաղաքում տպագրվել էր մոտ 150 անուն գիրք։ Քաղաքն իր մշակութային զարգացումով ու վերելքով նոր էջ բացեց հայ մշակույթի պատմության մեջ։ Եվ դրանով պայմանավորված քաղաք սկսեցին այցելել հայ և այլազգի մեծանուն մտավորականներ և մշակույթի գործիչներ։

1878 թվականին Շուշի է գալիս հայ անվանի գրող Ղազարոս Աղայանը։ Աղայանը քաղաքում ստանձնում է դպրոցի տեսուչի և ուսուցչի պաշտոն.

«Ղարաբաղում ես իբրև ուսուցիչ` նման էի ձագեր պահող թխսկան հավի, որ սովորաբար գուրգուրում է իր ձագերին, ինչ տեղից ասես մի բան գտնում ուտեցնում, և միևնույն ժամանակ դյուրագրգիռ և կատաղի լինելով` հարձակվում էի շների և կատուների վրա և փախցնում բազեի ստվերից»։ (Հատվածը վերցված է Ղազարոս Աղայանի «Իմ կյանքից» գրքից։ Երևան, 1955 թվական, էջ 174):

Քաղաքում դպրոցների թիվը գնալով ավելանում էր, սակայն Շուշիի  կարևորագույն կրթական կենտրոններից էին ռեալական և թեմական դպրոցները։ Այդ դպրոցներում դասավանդում էին ժամանակի ամենակարկառուն գիտնականներն ու մշակույթի գործիչները։ Դպրոցներն իրենց հերթին հայ մարդուն տվեցին անվանի դեմքեր և կերպարներ։ Շուշի քաղաք այցելած հայտնի մարդկանց ցանկում կարելի է ակնածանքով խոսել նաև Կոմիտասի մասին, ով նույնպես այցելել է քաղաք։ Հետաքրքիր փաստ կա կապված նաև Կարա Մուրզայի հետ.

«Հայտնի է, որ Կարա Մուրզան 1894, 1900 և 1903 թվականներին իր երգեցիկ խմբով այցելել է Շուշի և համերգներով հանդես եկել բնակչության առջև։ Նրա ջանքերի շնորհիվ է, որ Շուշիում կազմակերպվեց երգչախումբ»։ (Հատվածը վերցված է Վլադիմիր Սևյանի «Շուշի» աշխատությունից, էջ 115):

Այս հնչեղ անունների կողքին կարելի է թվարկել մեկ տասնյակի հասնող հայտնի մարդկանց անուններ ևս, ովքեր տարբեր ժամանակներում այցելել են Շուշի։ Սակայն հայ անհատներից զատ՝ տարբեր ժամանակներում քաղաք այցելել են օտարազգի հայտնի մարդիկ ևս։ Մասնավորապես, քչերին է հայտնի, որ ռուս մեծ գրող Միխայիլ Լերմոնտովը ևս այցելել է Շուշի.

«Մի փաստ ևս. Ռուս մեծ բանաստեղծ Լերմոնտովը 1837-ին եղել է Շուշիում։ Իր բարեկամ Ս. Ռաևսկուն հասցեագրած նամակներից մեկում բանաստեղծը գրում է. «Այն օրվանից, ինչ դուրս եկա Ռուսաստանից, Կազլյարից մինչև Թաման անցել եմ լեռներով, եղա Շուշի քաղաքում, Կուբա, Շամախի, Կախեթ քաղաքներում։… Գիշերել ենք բաց դաշտում, աղվեսների ոռնոցների տակ, խմել կախեթի գինի»։ (Նույն տեղում` էջ 118):

Այս փաստերը լոկ տեղեկություններ չեն, այլ ապացույցն են այն բանի, որ 19-20-րդ դարերում Շուշին եղել է Հայոց ամենահզոր մշակութային կենտրոններից մեկը։ Այն հետաքրքրում էր նաև եվրոպացիներին ու տարածաշրջանում ապրող մեր հարևաններին։ Քաղաքը կարծես տարբեր ազգերի մշակութային սինթեզի օրրանը լիներ, որտեղ գերակշռում էր հայկականը, սակայն դրա կողքին զարգանում էր  նաև օտար մշակույթը։ Արդյունքում քաղաքն իր մշակութային զարգացվածությամբ առաջ էր շարժվում, որը, բնականաբար, խաթարում էին թուրք–թաթարական և նրանց սատարող ուժերը։

Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է արձանագրել, որ Շուշին իր գոյության տարբեր ժամանակներում ավերվել, ձեռքից ձեռք է անցել։ Սակայն ինչ-որ պահի հայ ոգու միասնականության ու համախմբման շնորհիվ քաղաքի պարիսպներին ծածանվել է Հայոց դրոշը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները