Երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ավելացում չկա. մանկաբույժ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը մարտի 11-ին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է, վերջին 14 օրվա տվյալներով, նախորդ 14 օրերի համեմատ՝ արդեն ունենք 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ:

«Պետք է նշեմ, որ Հայաստանում արդեն վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից և կազմում է 1․3, ինչը նշանակում է, որ մոտակա 7 օրերի ընթացքում, եթե որևէ միջոցառում չձեռնարկվի, և չբարձրացնենք զգոնությունն անվտանգության կանոնների նկատմամբ, կարող ենք ունենալ լրացուցիչ 3 հազար 700 նոր դեմք առաջիկա 7 օրվա ընթացքում»,- ասաց վարչության պետը:

Աբովյանի փոխանցմամբ՝ դեպքերի կտրուկ աճ կա նաև մանկապատանեկան տարիքային խմբի երեխաների շրջանում։ Օրինակ՝ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1․17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1․42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3․3 անգամ։

Բժիշկ-մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ավելացում չկա, սովորական վիճակ է:

«Ով էլ հիվանդացել է, արդեն հակամարմինները վերցրել է ու իմունիտետը օրգանիզմում 3-6 ամիս պահելու է»,- 168.am-ի զրույցում նշեց մանկաբույժը:

Հարցին՝ արդյոք անընդհատ դիմակներ կրելը երեխաների դեպքում խնդիրներ չի՞ առաջացնի, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց, որ այս հարցը երկու կողմ ունի:

«Դիմակ կրելն անհրաժեշտ է հատկապես փակ տարածությունում, բայց երեխաների մաշկը մեծահասակների մաշկի համեմատ ավելի նուրբ է, ու կարող է արտաշնչած օդը մաշկի վրա ազդել»,- ընդգծեց մանկաբույժը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ երեխաները կորոնավիրուսով վարակվում են, բայց հիվանդությունն ավելի թեթև են տանում, քան մեծահասակները, սակայն նրանք կարող են հանդիսանալ վարակ տարածող:

«Ծանոթներիցս մեկի թոռնիկը վարակվել էր կորոնավիրուսով, բայց քանի որ նա փոքր էր, ընդամենը 1-2 օր մի թեթև գրիպ տարավ, իսկ մեծահասակի դեպքում ամեն ինչ այդպես չավարտվեց: Դրա համար ավելի լավ է, երբ երեխան դիմակ դրած գնում է դպրոց, տուն վերադառնա ու այն գցի աղբամանը: Մարդ չի կարող 2-3 ժամում փոխել դիմակը, դա աբսուրդի ժանրից է, պարզապես ամեն օր թող նոր դիմակ դնեն:

Պետք է երեխաներն անպայման իրենց հետ ունենան նաև ալկոգել, դռան բռնակները, բանալիները, համակարգչի ստեղնաշարը, ջրի ծորակը և այն ամենը, ինչին ձեռքերն անընդհատ դիպչում են, մաքուր պետք է լինեն, քանի որ հնարավոր է, որ վարակ անցնի: Եթե այս հիգիենայի կանոնները չպահեն՝ վարակը տարածվելու է»,- նշեց մանկաբույժը:

Հավելենք, որ Առողջապահության նախարարության տարածած հաղոդագրության համաձայն՝ Հայաստանում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 770343 թեստավորում: Մեկ օրում կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Առկա է 257 առողջացած, գրանցվել է 10 մահվան դեպք:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները