Ամերիկացի տիեզերագնացներ Վիկտոր Գլովերն ու Մայքլ Հոփքինսը Միջազգային տիեզերակայանից դուրս են եկել բաց տիեզերք ու տեխնիկական աշխատանքներ կատարել
Ամերիկացի տիեզերագնացներ Վիկտոր Գլովերն ու Մայքլ Հոփքինսը Միջազգային տիեզերակայանից դուրս են եկել բաց տիեզերք ու տեխնիկական աշխատանքներ կատարել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով NASA-ի հաղորդագրությանը։
6 ժամ 47 րոպեում տիեզերագնացները կատարել են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները՝ վերագործարկել համակարգի սառեցման սարքավորումները, փոխարինել անլար կապի ալեքհավաքը և ոչ միայն։
Սա տիեզերագնացների՝ բաց տիեզերք դուրս գալու 237-րդ փորձն էր։