Գնչուական գուշակություն, որը 97 տոկոս ճշտությամբ կբացահայտի Ձեր ճակատագիրը․․․գնչուները երբեք չեն սխալվում

Գնչուական աստղագուշակում 12 նշան կա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է որոշակի ժամանակ։

1. Գավաթ՝ 21.01-19.02։

Այս ընթացքում ծնված մարդիկ վճռական չեն, տատանվում են և երկար ժամանակ մտածում են՝ մինչև որևէ միտք իրականության վերածելը։ Հակված են գործերը թողնել անավարտ վիճակում՝ չնայած ի ծնե օրիգինալ են և ստեղծագործ։ Այս մարդիկ նրբորեն զգում են ներդաշնակությունը հարաբերություններում, երազում են եր-ջանկացնել շրջապատին։ Նրանց դեպքում նկատվում է նաև ավելի շատ ծախսելու սովորություն, քան նրանց թույլ են տալիս եկամուտները։

2. Կնգուղ՝ 22.02-20.03։

Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններում բավական կասկածամիտ են, հանգիստ, լուրջ։ Կարո-ղանում են գտնել նվիրված և անկեղծ ընկերների, ովքեր պատրաստ են նրանց օգնություն ցուցաբերել կարիքի ժամանակ կամ աջակցել անհանգստության ու տխրության պահերին։ Պարբերաբար ֆինանսական դժվարութ-յուններ են ունենում, բայց արագորեն լուծում են դրանք։ Աշխատանքում վճռական են և նախաձեռնող։

3. Դաշույն՝ 21.03-20.04։

Բավական պրակտիկ են, նախանշված ճանապարհին ժամանակ չեն կորցնում, միշտ արագ ու ուղիղ շարժվում են դեպի իրենց նպատակը։ Ինտուիցիան լավ է զարգացած, այս մարդիկ հաջողակ են ազարտային խաղերում։ Մրցակցության սիրահար են, միշտ շարժվում են առաջ՝ դեպի սեփական նպատակները, բայց հակված են իմ-պուլսիվ, երբեմն՝ նաև ագրեսիվ քայլերի։ Կարողանում են լավ տնօրինել գումարը, հրաշալի ադմինիստրատոր-ներ են։

4. Պսակ՝ 21.04-20.05։

Հարամարավետության ու շքեղության սիրահարներ են, կարծում են, որ իրենց համապատասխանում է միայն լավագույնը։ Միևնույն ժամանակ՝ հակված չեն վատնելու գումարը։ Աներեր համառություն ունեն։ Համառ են կամակորության աստիճանի, ինչը երբեմն կարող է առաջացնել շրջապատի դժգոհությունը, սակայն հիմնակա-նում առաջացնում է հիացմունք նրանց ձեռքբերումների նկատմամբ։ Հազվադեպ են սպասում, որ բարեկեցութ-յունն իրենց բաժին կընկնի երկնքից, այդ պատճառով էլ շարժվում են առաջ,զարգացնում իրենց գործը։ Արդյուն-քում՝ գործադրված ջանքերը միշտ հաջողություն են բերում և անձնական աճ։

5. Մոմակալ՝ 21.05-20.06։

Երբեք սառն անտարբերություն չեն ցուցաբերում։ Ջերմ են, ուրախ, սիրված շրջապատի կողմից, ինչի մասին շատ լավ գիտեն։ Կարող են անշահախնդիր և առատաձեռն թվալ, սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Իրա-կանում խելամիտ են, հասկացող, ինչը մյուսների մոտ հիացմունք է առաջացնում։ Մինչև գումար ծախսելը նախ-ընտրում են որոշակի չափի գումար հավաքել։ Երբեմն խնայելու ձգտումը չափազանցված է լինում, և նրանք կա-րող են ժլատ դառնալ։

6. Անիվ՝ 21.06-21.07։

Այս նշանի տակ ծնվել են այն մարդիկ, ովքեր ենթարկվում են զգացմունքներին ու իմպուլսներին։ Փոփոխական են, անկայուն, իսկ զգայունությունը կարող է վերածվել խոցելիության։ Ավելի շատ հակված են երազանքների, քան պրակտիկ գործողությունների։ Լուռ պահապաններ են։ Կարողանում են կենտրոնացնել սեփական ուշա-դրությունը։Հավաքվածությունն ու կենտրոնանալու կարողությունը նրանց հնարավորություն են տալիս կենտրո-նանալ խնդրի վրա,կարող են ղեկավար պաշտոններ զբաղեցնել,առանձնանալ բարձր արտադրողականությամբ։

7. Աստղ՝ 22.07-22.08։

Գրավիչ ու հմայիչ աստղերը ձգտում են օգտագործել այդ բնատուր կարողությունը։ Կյանքի անհաջողություննե-րի և ճանապարհին հանդիպող դժվարությունների դեմ նրանց զենքը սեփական փայլն ու կենսակերպն են։ Նը-րանք իսկական հաջողակներ են։ Հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց։

8. Զանգ՝ 23.08-22.09։

Նրանց բնորոշ են նրբությունն ու բարությունը։ Ռեալիստական հայացքներ ունեն, ծայրահեղ աշխատասեր են, ովքեր հաճախ հասարակության շրջանում մեծ կշիռ են ունենում։ Նրանց հատուկ են զրուցակցին ուշադիր լը-սելու կարողությունը և քննադատական նկատառումներ անելու հատկությունը՝ չնայած նրանք հաճախ չափա-զանց պահանջկոտ են շրջապատի նկատմամբ։ Գումարն օգտագործում են իրենց ինքնավստահ և պաշտպան-ված զգալու համար և հաճախ բավական երկար մտածում են, նախքան կոմերցիոն գործարքներ կնքելը և բա-նակցություններ սկսելը։

9. Մետաղադրամ՝ 23.09-22.10։

Հրաշալիորեն կարողանում են շփվել մարդկանց հետ։ Շատ լավ գիտեն՝ ինչպես է հարկավոր լուծել խնդիրները, որոնք հայտնվում են իրենց կյանքում, միշտ լի են լավատեսությամբ, որը կիսում են շրջապատի հետ։ Խելամիտ են, ռացիոնալ։Մեծ տեղ են տալիս այն անձանց հոգեկան և ֆիզիկական հատկություններին,ում հետ փոխգոր-ծակցության մեջ են։ Գործնական և նախաձեռնող մարդիկ են, ովքեր կարողանում են բանակցություններ վարել, և արդարության լավ զգացում ունեն։

10. Երկար դաշույն՝ 23.10-21.11։

Գնչուներին երկար դաշույնը նվիրում են՝ որպես պատանեկության ավարտի նշան։ Այդ պատճառով էլ այն հա-ճախ կապվում էր անցյալի մահվան և որևէ նոր բանի սկզբի հետ։ Այս նշանի ազդեցության ներքո ծնվում են խորհրդավոր և ուժեղ մարդիկ, ովքեր ամուր բնավորություն ունեն, որը բոլորի հիացմունքն ու հարգանքն է առաջացնում։ Տրամաբանող մարդիկ են, ովքեր հստակ ընկալում և նկատում են։

11. Կացին՝ 22.11-21.12։

Ռիսկի դիմող մարդկանց նշանն է։ Նրանք մշտապես արկածներ են որոնում։ Վստահորեն դիմավորում են յուրա-քանչյուր նոր օր՝ ցուցադրելով ազատության նկատմամբ անզուսպ ձգտումը։ Նրանց հատուկ է արագ աշխատող և հստակ միտքը։ Պրակտիկ են և տրամաբանող, ինչն այս նշանի ներկայացուցիչներին թույլ է տալիս ցանկա-ցած իրավիճակում և մթնոլորտում իրենց հանգիստ զգալ։ Համարվում են վստահելի մարդիկ։

12. Պայտ՝ 22.12.20.01։

Նրանց հատուկ է անզուսպ էնտուզիազմը։ Համարվում են նվիրված և վստահելի մարդիկ, ովքեր միշտ պատ-րաստ են օգնության գալ։ Համառ են, ձգտում են բացարձակ կատարելության հասնել ամեն ինչում։ Որպես կա-նոն՝ անվախ են և հանդուգն, ովքեր շատ բաների են պատրաստ, այդ թվում՝ ռիսկի դիմելու։ Հաճախ են շատ բան ստանում կյանքից, բայց նաև շատ բան կորցնում են։ Որպես կանոն՝ բավական հաջողակ են աշխատան-քում, քանի որ կարողանում են առանց դադարի համառ աշխատել։ Միշտ գտնում են սեփական նախագծերն իրականացնելու ճանապարհներ։

 

Շարունակություն․․․

դիտվել է 649 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները