Իննա Խոջամիրյանի ուրախ երգն ու «Երկուսով» սերիալի բեքսթեյջի հետաքրքիր պահերը

«Երկուսով» հեռուստասերիալը կրկին կլինի «Շանթի» եթերում: Tert.am Life-ն իր ընթերցողներին արդեն պատմել է, որ դերասանական կազմում փոփոխություններ կան․ Աննային մարմնավորող դերասանուհի Գայանեի Ավետիսյանին փոխարինում է Անուշիկ Առաքելյանը, դերասանուհի Եվա Բաղդասարյանն այլևս չի նկարահանվի հեռուստասերիալում:

Tert.am Life-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջը։ Զրուցել ենք նաև գլխավոր դերակատար Իննա Խոջամիրյանի և թիմին նոր միացած Անուշիկ Առաքելյանի հետ:

Իննայի խոսքով՝ ընդհատումներից հետո նկարահանումներին վերադառնալը բարդ է: «Բարդ է վերադառնալ նրան, ինչ արել ես, հատկապես, երբ վերադառնում ես 2020 թվականի մղձավանջից հետո: Առհասարակ, բնականոն կյանքին վերադառնալը բարդ է, բայց կարոտել էի նկարահանումները, անձնակազմին, բոլորին։ Հիմա փորձում ենք այնպես անել, կարծես ոչինչ չի պատահել, և մենք նույն հունով շարունակում ենք: Հուսանք՝ կստացվի, բոլորս դրա մեջ մեր ներդրումն ունենք: Հանգամանքների բերմամբ ինձ այս դադարն անհրաժեշտ էր, որովհետև գերհոգնած էի, որն անցավ, հասկացա, թե որքան կապված եմ այս աշխատանքին, վերադարձա նոր ասելիքով, սպասելիքներով, տրամադրվածությամբ»,- ասաց նա:

Հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում անձնակազմը ձանձրանալ չի հասցնում՝ Իննան տոտալ լռությունը խախտեց երգելով: Պարզվում է՝ սա արդեն սովորություն է նրա մոտ։ «Երգել շատ եմ սիրում և եթե լավ ձայն ունենայի, երգչուհի կդառնայի: Ես սիրում եմ ուրախացնել, սիրում եմ, երբ նկարահանման հրապարակում լավ մթնոլորտ է տիրում: Երգում եմ, ստացվո՞ւմ է, թե՞ ոչ, այլ հարց է, բայց իմ երգելուց հետո բոլորի տրամադրությունը բարձրանում է: Հստակ չեմ հիշում, թե երբ սկսվեցին երաժշտական դադարներս, բայց հենց լռություն է տիրում, երգերովս այն լցնում եմ»,- նշեց Իննան:

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը, ով նոր է միացել թիմին, ընդգծեց, որ առաջին դեպքն է, երբ փոխարինում է ինչ-որ կերպարի: «Պարադոքսն այն է, որ հեռուստասերիալի սկզբում ես պետք է մարմնավորեի Աննայի կերպարը, բայց որոշակի խնդիրների պատճառով չնկարահանվեցի, այդ ընթացքում նաև Հանրային հեռուստաընկերության եթերում էի: Հիմա բարդ է այնքանով, որ հեռուստադիտողը սովոր է կոնկրետ կերպարի խաղացած ձևին, որովհետև մենք ինչ-որ առումով կապվում ենք այդ կերպարների հետ, մեր աչքը սովորում է: Ինձ համար բարդություն չկա, որովհետև խաղալու եմ իմ զգացողությամբ, չեմ եկել կրկնօրինակելու: Բնականաբար, կերպարն ունի իր կարմիր գիծը, որը չեմ ընդհատելու, բայց խաղալու եմ իմ զգացողություններով»,- ասաց նա:

Անուշիկը նաև հավելեց, որ արդեն ընկերացել է անձնակազմի այն անդամների հետ, ում ծանոթ չէր, նկարահանման հրապարակում հումորի պակաս չկա: «Բոլորն ինձ շատ ջերմ են ընդունել, ինքս էլ բնավորությամբ մերվող մարդ եմ, իմ կյանքում չի եղել աշխատանքային միջավայր, որտեղ կոնֆլիկտ լինի: Նկարահանման հրապարակում երկար ժամանակ ենք անցկացնում, հոգնածության պատճառով շատ խնդիրներ են հնարավոր, բայց ինձ հաջողվել է հեշտ լեզու գտնել յուրաքանչյուր միջավայրում»,- եզրափակեց նա:

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
Ամենաընթերցվածները