ՌԴ կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել
Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն իր ամբողջ կազմով հրաժարական է տալիս։ Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, չնայած այն բանին, որ «ամեն բան չէ, որ հաջողվել է իրենց»։
ՌԴ ղեկավարը նշել է նաև, որ մոտ օրերս կհանդիպի նաև կաբինետի յուրաքանչյուր անդամի հետ։ Պուտինը առայժմ խնդրել է նրանց կատարել իրենց պարտականությունները ամբողջ ծավալով։