Զրահամեքենաների արտադրության ձախողումը սուր ոսկոր է՝ խրված իշխանությունների կոկորդին. պատերազմը պարտվածները՝ սկանդալի կիզակետում

Էկոնոմիկայի նախարարությունում պաշտոնական գրագրությունները կատարվում են նախարարի ֆեյսբուքյան էջի միջոցով։ Բանն այն է, որ մարտի 5-ին ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացրել էր ռեպորտաժ, որում ներկայացված էին անհերքելի փաստեր, թե ինչպես են կառավարությունում ձախողել մի ներդրումային ծրագիր, որով նախատեսվում էր Հայաստանում սկսել զրահամեքենաների արտադրություն։ Մեր հրապարակումից հետո Էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը գրառում կատարեց իր էջում և հանրությանը տեղեկացրեց․ «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը»։ Զավեշտն այն է, որ մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնեցին, որ ծրագրի կասեցման մասին ընկերությանը գրությամբ տեղեկացրել են ս․թ․ մարտի 16-ին։ Այսինքն նախ նախարարն է գրառում կատարում միլիոնների հասնող ներդրման ծրագրի կասեցման մասին և հետո են միայն տեղեկացնում ներդրող ընկերությանը։

Ներդրումային ծրագրի ղեկավար Հրայր Նարիմանյանը նկատեց․ «Մեր բազմաթիվ նամակներից շատերն այդպես էլ պատասխան ու որևէ արձագանք չեն ստացել և ներդրողը երկար ժամանակ է, ինչ ներքաշված է բյուրոկրատական քաշքշուկի մեջ։ Սա խոսում է կառավարության դիլետանտության և բարձիթողի վիճակի մասին»։

Մեր տեղեկություններով թե՛ հրապարակված փաստերը, թե՛ Վահան Քերոբյանի գրառումը մեծ զայրույթ ու աժիոտաժ են առաջացրել կառավարության կուլիսներում։ Բանն այն է, որ նախ՝ հիմնավոր ապացուցվել է ներդրումների հետ կապված օղակների անգործությունը կամ դիտավորությունը, ապա նաև, թե ինչպես կարելի էր բանից անտեղյակ գրառում կատարել և վարկաբեկել հանձնաժողովի բոլոր անդամներին։ Քանի որ, ըստ էության, նախարարի խոսքը պետական կառավարման լիազորությունների վերազանցում է, քանի որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ սեփական նախաձեռնությամբ ներդրումային ծրագրի կասեցում անհնար գործընթաց է, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով և միայն այդ հանձնաժողովն է իրավասու կայացնել որոշում։

Հանձնաժողովը գրեթե 1,5 տարի չկարողացավ որոշում կայացնել՝ չպատասխանելով ներդրողի բազմաթիվ նամակներին, իսկ առաքման ոլորտից միանգամից նախարարի աթոռին հայտնված և ռազմաարդյունաբերական ոլորտից հեռու անձնավորությունը միանգամից կասեցնում է ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի համար նմանը չունեցող խոշոր ներդրումային ծրագիրը, նույնիսկ այդ ոլորտում ներդրումների պատրաստ ընկերությանը չհրավիրելով խորհրդակցությունների, որի ժամանակ կարող էր և փոխշահավետ պայմաններ առաջարկվեին։ Ինչպես ցույց է տալիս հեղափոխական կառավարության տխրահռչակ եռամյա կառավարումը, պետական համակարգի բոլոր օղակներում շունը տիրոջը չի ճանաչում։ Այժմ արդեն մեր ձեռքի տակ են հայտնվել մի քանի նամակներ, որոնք ուղղվել են հանձնաժողովի անդամներին, կառավարության համապատասխան ներկայացուցիչներին և այդպես էլ անպատասխան են մնացել
Փաստաթղթերը՝ ստորև:

        
դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները