Ի՞նչ է փնտրում «Հալո Թրաստ»-ը Հայաստանում և Արցախում. Արայիկ Պարոնյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյաննը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռուսաստանի և Անգլիայի միջև հակամարտությունը ունի դարերի պատմություն, որը պայմանավորված է Հայկական բարձրավանդակում, մասնավորապես Կովկասում նրանց կողմից ազդեցություն հաստատելու հանգամանքով: Այդ էր պատճառը, որ դեռևս Ղրիմի Ռուս-Թուրքական պատերազմի ժամանակ անգլիացիները զենք-զինամթերքով օգնեցին Թուրքիային և 1856 թվականին Փարիզի հաշտության պայմանագրով ռուսական զորքերին դուրս մղեցին Արևմտյան Հայաստանից:


Նույն չարաբաստիկ դերը խաղաց Անգլիան 1878 թվականին Բեռլինի վեհաժողովին, բավական է հիշել այն ժամանակվա Անգլիայի վարչապետի հայտնի խոսքերը «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայկական Տավրոսի լեռները»:
Ռուսաստանի դաշնակից Հայերի նկատմամբ անգլիացիների թշնամական վերաբերմունքի վառ ապացույց է ազգությամբ հրեա անգլիական հետախուզության սպա Լոուրենս Արաբացու հարցազրույցը «Այդ անտանելի Հայերը» թեմայով, ինչպես Նաև 1918 թվականին անգլիացի գնդապետ Թոմսոնի կողմից Զորավար Անդրանիկին Զանգեզուրով Ղարաբաղ անցնելու և տեղի հայությանը օգնելուն խոչընդոտելը: Իսկ Խորհրդային Միության տարիներին այն արտահայտվում էր Սառը պատերազմով:
Խորհրդային Միության փլուզումից հետո Անգլիան շարունակեց իրականացնել իր դարավոր երազանքը՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, մասնավորապես Հայաստանից: Այդ նպատակով էր նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից սկսվեցին հիմնադրվել տարատեսակ հասարակական կազմակերպություններ և խորհրդատվական ընկերություններ, որոնք առաջին հայացքից հետապնդում են մարդասիրական և գործնական նպատակներ, բայց իրականում դրանցով քողարկում են հատուկ ծառայությունների աշխատանքը և «տանիք» հանդիսանում գործակալների համար, նպատակ ունենալով տեղեկատվություն հավաքագրել հետխորհրդային հանրապետություններից:


Ուսումնասիրելով արտասահմանյան, մասնավորապես ռուսական լրատվամիջոցներում «Հալո Թրաստ»-ի մասին առկա տեղեկատվությունը նրան կարելի է դասել նմանօրինակ կազմակերպությունների շարքին: Բավական է նշել, որ ընկերությունն ունի շուրջ 3000 աշխատակից և ֆինասավորվում է ԱՄն-ի, Անգլիայի, Կանադայի և անհատ անձանց կողմից: Հետխորհրդային հանրապետություններում ընկերությունը հայտնվել է 1990-ականներին Մերձդնեստրում, Չեչնիայում և Կովկասում: Արցախում նրանք հայտնվել են 2000-ական թվականներին և ըստ առկա տեղեկությունների ականազերծել են շուրջ 300 հա. Տարածք, բայց իրականում ականազերծման աշխատանքների քողի տակ, իրականացրել են ողջ տարածքի լայնածավալ տեղագրական (տոպոգրաֆիական) հետազոտություն, համակցելով այդ բնակավայրերը ՆԱՏՕ-ի կոորդինատների համակարգին: Նշեմ նաև, որ ըստ ՆԱՏՕ-ում ընդունված դասակարգման Կովկասը մտնում է Անգլիական հետախուզության հետաքրքրությունների գոտու մեջ:
Համադրելով այս ամբողջը կարող ենք փաստել, որ իրականությանը մոտ է այն, որ վերջին Արցախյան պատերազմի ժամանակ Անգլիան առաջնորդվելով իր աշխարհաքաղաքական շահերով,ինչպես նաև Ադրբեջանական նավթային ընկերությունում իր հետաքրքրություններով, նույն «Հալո Թրաստ» ընկերությունը կարող էր Արցախի ողջ տարածքի ականապատման գաղտնի քարտեզները տրամադրել Թուրքիային, նույնն է, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններին, որը կարող էր լինել այդ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը: Ահա սա էր պատճառը, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը սույն թվականի մարտի 16-ին իրականացրեց իր ինքնաբուխ ակցիան Անգլիայի դեսպանատան մոտ՝ պահանջելով դադարեցնել իր լրտեսական գործունեությունը Հայաստանում:


Այս ամենը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայ-Ռուսական ազնիվ, դաշնակցային հարաբերությունների խորացումը այլընտրանք չունի:


Արայիկ Պարոնյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները