Հայաստանում վարակակիրների թիվն ավելանում է
Հայաստանում մարտի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1164 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 186184 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 817406 վերջին մեկ օրում` 5330 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12436 պացիենտ. մեկ օրում ավելացել է 834-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 169485 անձ` վերջին մեկ օրում 313 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 3398 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 865 է: