«Նորմալ է, որ մտածում ենք նաև դիտումների մասին». Իրինա Այվազյանը՝ իր ու Գևորգ Մկրտչյանի հարաբերությունները ռեյթինգի համար չօգտագործելու և երգչուհի դառնալու երազանքն իրականացնելու մասին

Վերջերս դերասանուհի Իրինա Այվազյանը նոր քայլ արեց և երգիչ Գևորգ Մկրտչյանի հետ զուգերգ ներկայացրեց: Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան խոսել է ռիսկային քայլի, արձագանքներից վախենալու, երգչուհի դառնալու երազանքի և իր ու Գևորգի հարաբերությունները ռեյթինգի համար չօգտագործելու մասին:

Դերասանուհու խոսքով՝ երգելու որոշումը ռիսկային էր այն առումով, որ վախենում էր մարդկանց արձագանքներից: «Կարող էին ասել, որ կրթություն չունեմ, բայց երգում եմ: Հետո արձագանքները դրական եղան՝ չնայած մի քանի հոգի բացասական բնույթի մեկնաբանություններ գրեցին: Մի փոքր նեղսրտեցի, բայց, քանի որ արձագանքների մեծ մասը դրական էին, արագ անցավ: Կարելի է ասել, որ ռիսկն արդարացված է: Երգիչների, պրոֆեսիոնալների կողմից էլ արձագանքներ են եղել, ասել են, որ շատ լավն է ձայնս»,- ասաց նա:

Ըստ Իրինայի՝ առաջին անգամ հեռուստադիտողն իր ձայնը լսեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի սերիաներից մեկում: «Կարծում եմ՝ այդ ժամանակ երգը շատ սխալ էր ընտրված, ինձ համապատասխան չէր, մանավանդ, որ ակապելա տարբերակով էր: Չնայած դրան՝ բավականին լավ արձագանքներ ստացա: Այս անգամ, կարծում եմ, ևս երգն ինձ մի փոքր համապատասխան չէր,- ասաց նա և հավելեց՝ վոկալի դասերի չի հաճախել, բայց տարիներ առաջ խոռի է գնացել,- Մասնագիտական կրթություն ստանալու ցանկություն ունեմ, ուզում եմ նաև երգչուհու ուղղությամբ շարունակել: Բայց այնպես չէ, որ քնել, արթնացել եմ ու որոշել երգել: Մանկուց երազել եմ երգչուհի և դերասանուհի դառնալ, հիմա փորձում եմ իրագործել երազանքներս»:

«Իմ թուլությունն ես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում Իրինան և Գևորգը ներկայացրել են իրենց սիրո պատմությունը, խաղացել զգացմունքային տեսարաններում: Իրինան ընդգծեց, որ իրենց հարաբերություններում փոփոխություն չկա, թեև մարդկային շփումը միշտ պահում են:

«Զգացմունքային տեսարաններում նկարահանվելն ինչ-որ առումով բարդ էր, ինչ-որ առումով հեշտ, որովհետև դերասանուհի եմ: Բարդ էր, որովհետև հիշողություններ ունենք, ինձ համար բարդ էր նայել Գևորգի աչքերի մեջ, բարձրաձայնել իմ ու Գևորգի պատմությունը, բայց մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, մարդիկ մեզ սիրում են, միտքը հետաքրքիր էր ու կօգներ նաև, որ դիտումները շատ լինեին: Բայց չեմ ուզում, որ մարդիկ ասածս սխալ հասկանան, ուղղակի նորմալ է, որ մտածում ենք նաև դիտումների մասին: Ցանկացած դերասան, երգիչ չի կարող թաքցնել, որ ինչ անում է, անում է ռեյթինգի համար: Մենք հատուկ ոչինչ չենք անում, ռեյթինգի խնդիր չունենք, հոգնել եմ մարդկանց բացատրել, կարող է կոպիտ հնչել, բայց թող մտածեն, ինչ ուզում են»,- ասաց նա:

Իրինան նաև նկատեց, որ բաժանվելու մասին խոսել են բաժանումից ամիսներ անց: «Մարդիկ նկատել են, հարցրել, իսկ մենք տվել ենք պատասխանը: Չենք նստել, որոշել, որ պետք է խոսենք այդ մասին: Չեմ սիրում, երբ անընդհատ խոսում են անձնականից, Ինստագրամի էջում շատ լուսանկարներ են լինում ու մարդկանց համար ամեն ինչ բացահայտ է դառնում: Իմ մեջ ոչինչ չի փոխվել, նույն կերպ եմ մտածում, ուղղակի մարդիկ գիտեին մեր մասին, արդեն բացահայտի խնդիր չկար: Չեմ զղջում, որ տեսահոլովակում ներկայացրել ենք մեր պատմությունը»,- նշեց նա:

Իրինան տևական ժամանակ է, ինչ դադարի մեջ է, չի նկարահանվում: Դերասանուհին շեշտեց՝ այնպես չէ, որ առաջարկներ չունի, ուղղակի դրանք չեն ստացվում, կամ էլ ինքն է մերժում:

«Չեմ կարող միայն տեսախցիկը կարոտելու պատճառով նկարահանվել, պետք է ընտրեմ նախագիծը, ես միշտ եմ այսպես մտածել: Պետք է դադարներ ունենաս, որ հեռուստադիտողին չհոգնեցնես: Հնարավոր է, որ շատ նկարահանվելը քեզ համար ֆինանսապես ձեռնտու լինի, բայց ես նախընտրում եմ դադար վերցնել: Չնայած չեմ նկարահանվում՝ այլ մասնագիտությամբ չեմ աշխատում: Ոչ թե, որ դա վատ է, այլ որովհետև այլ տեղում ինձ չեմ պատկերացնում, Ինստագրամի միջոցով էլ գումար եմ վաստակում ու կարողանում եմ ինձ պահել: Այնպես է, որ ժամանակին մոլերից մեկում խորհրդատու եմ աշխատել, աշխատանքի հետ կապված խնդիր չունեմ: Հիմա փորձում եմ ինչ-որ կերպ մասնագիտական բացը լրացնել, ֆիլմեր, սերիալներ եմ դիտում, փորձում եմ ուսումնասիրել դերասանների խաղը»,- եզրափակեց Իրինան:

   
դիտվել է 25 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները