Google Chrome-ում ևս մեկ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել

Երևան, 23 մարտի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Google Chrome բրաուզերը պետք է շտապ թարմացնել լուրջ խոցելիությունը փակելու համար։ Բրաուզերի վերջին շտապ պատչը դուրս է եկել ընդամենը մեկ ամիս առաջ, սակայն այժմ դրա թարմացման պատճառը շատ ծանրակշիռ է. CVE-2021-21193 խոցելիությունից արդեն ակտիվորեն օգտվում են չարագործները, հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը:

«Google-ը մարտի 12-ին թողարկել է Chrome-ի 89.0.4389.90 համարի կայուն տարբերակը՝ վերացնելով հինգ խոցելիություն, այդ թվում՝ երեք վտանգավոր։ Դրանցից մեկը՝ CVE-2021-21193-ն, արժանի է հատուկ ուշադրության։ Խոսքը Blink-ի՝ Google Chrome բրաուզերի շարժակի խոցելիության մասին է, որը հենց պատասխանատու է HTML-կոդը ձեզ համար սովորական գունեղ և արագ արձագանքող վեբ-էջերի փոխակերպման համար»,- նշում են ընկերության փորձագետները։ Խոցելիությունը վերաբերում է use-after-free-ի տեսակին, այսինքն, Blink-ում սխալ է իրականացվում հիշողության բջիջների ազատումը: Սովորաբար use-after-free տիպի գրոհները հղի են տվյալների վնասմամբ և կամայական կոդի կատարմամբ: Թե կոնկրետ այս դեպքում ինչի է հանգեցնում խոցելիությունը, դեռ հայտնի չէ. Google-ը սովորաբար լրացուցիչ տեղեկություններ է հրապարակում այն բանից հետո, երբ օգտատերերի մեծ մասը կանցնի նոր տարբերակի։

Թարմացումը ձեռքով տեղադրելու համար անհրաժեշտ է Chrome-ում սեղմել երեք կետով կոճակը և անցնել Կարգավորումներ → Տեղեկանք → Google Chrome բրաուզերի մասին։ Եթե բրաուզերը 89.0.4389.90 կամ ավելի ուշ տարբերակի է, նշանակում է, որ ուղղումն արդեն տեղադրվել է: Եթե տարբերակը հին է, բրաուզերը կառաջարկի տեղադրել թարմացումը՝ հետագա վերագործարկմամբ։ Դրանից հետո Chrome-ն ավտոմատ կերպով կվերականգնի բոլոր բաց ներդիրները, բացառությամբ ինկոգնիտո ռեժիմի ներդիրների:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները