Դատախազությունն Օնիկ Գասպարյանից ստացել է հանցագործության մասին հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:

Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը միջնորդեց ՀՀ նախագահին Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ դիմեց Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ներկայացրեց առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ։ Նախագահը չստորագրեց Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չէր դիմել Սահմանադրական դատարան։ Նախագահը մարտի 11-ին առարկություններ ներկայացրեց նշանակման նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չընդունվեցին, եւ հիմնավորումներով հետ ուղարկվեցին նախագահին. Արտակ Դավթյանը մի քանի օր անց իրավունքի ուժով ստանձնեց ԳՇ պետի պաշտոնը։

Օնիկ Գասպարյանը դիմեց ՀՀ վարչական դատարան, որը մարտի 17-ին բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Սակայն, վարչապետի աշխատակազմը պարզաբանում տարածեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Ինչից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մարտի 22-ին հայտարարեց Դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները