Համավարակի հետ կապված կանխարգելիչ միջոցառումների կարիք չկա,6 ամիս անց կլինի վարակի նոր ալիք․ Մարինե Խաչատրյան

Վիրուսային հիվանդություններն ունեն առանձնահատկություն և սեզոնով պայմանավորված՝ տարբեր ժամանակահատվածում լինում է վարակի նոր ալիք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-օրդինատոր Մարինե Խաչատրյանը։

«Եթե մենք շարունակենք հետևել համավարակի մշտական աճի կամ նվազման թվերին՝ մենք միշտ ունենալու ենք վիրուսային նոր ալիքներ և նվազումներ, դա վիրուսային հիվանդությունների առանձնահատկություններից է և նման վարակները լինում են սեզոնային»,- ասաց Մարինե Խաչատրյանը։

Վարակաբանը նշեց, որ անընդհատ իրականացվում են ընթացիկ ստուգումներ և ի հայտ են գալիս վարակով պայմանավորված մահվան և վարակման դեպքեր, բայց եթե իրականացվեն ստուգումներ և թեստավորումներ այլ վիրուսային հիվանդությունների ոլորտում, վարակվածների և մահացածների թվերի տարբերությունը COVID 19-ի հետ համեմատած լինելու է չնչին։

«Հիմա հիվանդանում են այն մարդիկ, որոնք նախորդ տարվա ընթացքում չէին վարակվել և չէին հիվանդացել։ Մենք պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ, իրականում այն մահացու չէ, քանի որ ցանկացած վիրուսային հիվանդությունից մենք ունենում ենք մահեր, եթե սկսենք հետազոտել գրիպով հիվանդներին, կհայտնաբերենք՝ քովիդով և գրիպով պայմանավորված մահերի միջև կա չնչին տարբերություն և առկա են մահեր»,- մեկնաբանեց վարակաբանը։

Նրա հավաստմամբ՝ կանխարգելիչ միջոցառումների կարիք չկա, բայց պետք է միշտ պահպանել հիգիենայի կանոնները, և վատառողջ լինելու դեպքում մարդիկ չպետք է այցելեն հասարակական վայրեր։

«Կանխարգելիչ միջոցառումների կարիք չկա, ուղղակի, եթե մարդն իրեն վատառողջ է զգում, ջերմում է՝ պետք է մնա տանը, մեկուսանա, շփում չունենա այլ մարդկանց հետ և կապ չունի, թե ինչ վիրուսի մասին է խոսքը, բայց 14-20 օր տանը մնալու կարիք չկա, քանի որ դա ավելի է բարդացնում իրավիճակը, ստացվում է այսպես, որ մարդը երկու-երեք շաբաթ չի աշխատում, և իմունիտետն ընկնում է, և նա ավելի ընկալունակ է վիրուսների նկատմամբ»,- նշեց նա։

Մարինե Խաչատրյանը հավելեց՝ դասապրոցեսի կազմակերպման հարցում օնլայն ռեժիմին անցնելու կարիք չկա, քանի որ մի քանի ամիս անց լինելու է վարակի նոր ալիք։ «Դասերը օնլայն անցկացնելու իմաստ չկա, քանի որ 6 ամիս անց վարակի նոր ալիք է լինելու և նորից պետք է խստացումնե՞ր լինեն, այնինչ դրա կարիքը բնավ չկա, պետք է սովորել ապրել վարակի հետ և իմունային շերտ ստեղծել, կորոնավիրուսով ևս պետք է որոշ ժամանակ հիվանդանանք-լավանանք, որ իմունային շերտ ստեղծվի»,- ասաց Մարինե Խաչատրյանը։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները