Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի կամ բավականին շատ ձայներ կստանա այն քաղաքական ուժը, որը հանրությանը կառաջարկի բանակաշինության այնպիսի ծրագիր, որը կերաշխավորի Հայաստանի և Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը։ Իհարկե, բոլոր ուժերն են խոսելու բանակից ու, ըստ էության, հասարակության մի հատվածի համար դժվար է լինելու տարբերել՝ ով է ճիշտ ասում և ով է պոպուլիզմով զբաղվում։ Չնայած կան ուժեր, որ ինչ էլ ասեն, միևնույն է հասարակությունը ոչ մի պարագայում այլևս չի հավատալու։ Դիցուք, ո՞վ է հավատալու, որ Նիկոլ Փաշինյանը վերականգնելու է Հայոց բանակի երբեմնի մարտունակությունը։ Ոչ ոք։ Չնայած դա չի խանգարում, որ Նիկոլը ամեն օր հերթական ստերի չափաբաժինը տարածի։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նախընտրական հատվածում նորից սուտ խոստումներ է տալու, իսկ ի՞նչ են անելու և ասելու մյուս ուժերը, որպեսզի չպարտվեն ստին ու պոպուլիզմին։ Պարզ բան՝ ցույց տան իրենց անցած ճանապարհը, կատարած գործերը և ապագայի տեսլականը։

Դիցուք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս ներկայացրեց իր ղեկավարած ուժի բանակաշինության կոնցեպտը։ Ի դեպ, դեռևս միակ ուժն է, որը ներկայացրել է նման ծրագիր, հետևաբար կքննարկենք հենց Խաչիկ Ասրյանին։ Ծրագիրն, ինչ խոսք, հավակնոտ է և իրականություն դառնալու պարագայում բեկումնային փոփոխություններ կբերի բանակում։ Հաջորդ հարցը, որ կառաջանա ընտրողի մոտ հետևյալն է՝ կարո՞ղ է, ի զորո՞ւ է Խաչիկ Ասրյանը իրականություն դարձնել այն, ինչ առաջարկում է, ի՞նչ գիտելիքներ և փորձառություն ունի։

Խաչիկ Ասրյանը պահեստազորի գնդապետ է։ Անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում 1500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ է կազմակերպել, մասնակցել է Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված բոլոր պատերազմներին։ Վերջին պատերազմում` սեպտեմբերի 29-ին, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատով մեկնել Արցախ և ուղիղ մեկ ամիս շարունակ մարտական գործողություններ իրականացրել Մարտունու շրջանի առաջնագծում: Դե, իսկ Խաչիկ Ասրյանի 11 տարվա պետական կառավարման փորձի մասին, ըստ էության, հանրությունը լավ տեղեկացված է։ Ըստ էության, եթե խնդրին խորությամբ ենք նայում, ապա օրինաչափ է, որ հենց Խաչիկ Ասրյանն է հանդես գալիս բանակաշինությունը նոր մակարդակի բարձրացնելու կենսական ծրագրով։

Դե, ինչպես ասում են՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։
դիտվել է 46 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները