Արմեն Աբազյանը կազատվի ԱԱԾ պետի պաշտոնից․ Mediaport
Mediaport տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հաջորդ շաբաթ ազատվելու է պաշտոնից։ Պատճառն այն է, որ Աբազյանը տապալել է Փաշինյանի քաղաքական հրահանգների կատարումը, չի կարողացել հիմքեր ստեղծել նրա համար խնդիրներ ստեղծող անձանց մեկուսացնելու համար:
ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվելու Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որին Նիկոլ Փաշինյանը երեկ նշանակեց Քննչական կոմիտեի տնօրենի տեղակալ։ Սիմոնյանը երկուշաբթի նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրեն։ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո Հայաստանում, ըստ ամենայնի, քաղաքական ճնշումների նոր փուլ է սկսելու, գրում է Mediaport-ը :