Բերդ քաղաքում մեքենայից գողություն կատարած 53-ամյա քաղաքացին հայտնաբերվել է (տեսանյութ)
Հունվարի 15-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն են հրավիրել 53-ամյա մի քաղաքացու։
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 14-ին, ժամը 21-ի սահմաններում, Բերդ քաղաքի Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում կայանված մեքենայից գողացել է պլանշետ՝ իր լիցքավորիչով։
Գողոնն առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: