Վարչապետի հետ հանդիպմանը արձանագրեցինք՝ հրատապ լուծում պահանջող հարցերը քաղաքային իշխանությունը լուծել է․ Մարության


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» ավագանու խմբակցության հանդիպման վերաբերյալ: «Աշխատանքային հանդիպում էր: Կհիշեք՝ ևս մեկ հանդիպում կայացել էր անցած տարի։ Մենք նաև արձանագրեցինք, որ այս հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, որովհետև շատ հարցեր են հավաքված լինում նաև ավագանու մեր անդամների մոտ՝ կապված տարբեր գերատեսչությունների, պրոցեսների հետ, և շատ կարևոր է այս հանդիպումը սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի և կառավարության աշխատանքները»,- ասաց Հայկ Մարությանը։

Քաղաքապետը նշեց, որ քննարկել են խնդիրների լուծման ճանապարհները, արձանագրել ինչ խնդիրներ կան և գծել դրանց լուծման ճանապարհները։ «Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են: Նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները, քանի որ խնդիրներ կան, որ համայնքը միայնակ ի զորու չէ լուծել»,- նկատեց Մարությանը։

Խոսելով շինթույլտվությունների մասին՝ քաղաքապետն ասաց, որ աննախադեպ քանակի դիմումներ են ստանում։ «Մենք կոնկրետ քաղաքականություն ունենք, որ շինթույլտվությունները պետք է համապատասխանեն բոլոր նորմերին և դրա համար ժամանակ է պետք։

Մարությանն ասաց նաև, որ ապօրինի զավթված այգիները քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի․ «Ամբողջ երևանում գույքագրվում են կրպակները, որոնք թղթեր չունեն և դրանք հանվում են քաղաքից, սրճարանները նույնպես, վերադարձվում են ապօրինի զավթված այգիները։ Պրոցեսըն պետք է լինի շարունակական և երկար: Հողակտոր ունեցող մարդկանց մտքով երբևէ չէր անցնի, որ կարելի է դիմել քաղաքապետարան և շինթույլտվություն ստանալ: Այսօր բոլորը որոշել են, որ ուզում են կառուցապատումով զբաղվել, և մենք էլ մեծ հաճույքով այդ որոշումը ողջունում ենք, բայց միևնույն ժամանակ այս բոլոր դիմումների մշակումը ժամանակ է պահանջում, որովհետև մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու: Դրանք բոլորը պետք է նորմերին համապատասխանեն, և այս ամենը ճիշտ մշակելու համար, բնականաբար, ժամանակ է հարկավոր: Ֆիքսենք, որ շատացել են և՛ քանակը, և՛ որակը»,- ասաց քաղաքապետը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները