Մեր պետությունը գտնվում է հոգեվարքի մեջ

 

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը անդրադարձել է սպասվող արտահերթ ընտրություններին։ Տնտեսագետը կարևորել է այն փաստը, թե ում կողմից են կազմակերպվելու այդ ընտրությունները․ «Մեր պետությունը գտնվում է հոգեվարքի մեջ և շատ դեպքերում հոգեվարքի մեջ գտնվելու ժամանակ արհեստական շնչառություն է անհրաժեշտ լինում մինչև որ բուն բժշկական միջամտությունները իրականացնեն։ Արտահերթ ընտրությունները դեռևս շատ քիչ են, որովհետև կախված է նրանից թե արտահերթ ընտրությունները ովքեր են կազմակերպելու, ներկա իշխանությունները թե ժամանակավոր իշխանություն է ձևավորվելու։ Շատ էական է, թե ովքեր են լինելու հաջորդ իշխանությունները և եթե ներկաները շարունակեն պաշտոնավարել ապա երկրում ստեղծված խնդիրները ոչ միայն շարունակվելու են մնալ այլ ամեն ինչ իրականում ավելի վատ է լինելու։ Եթե նրանք ևս մեկ անգամ լեգիտիմություն ստատան, ապա դրանով ձևակերպվելու է մեր ազգային նպատակները։ Այսինքն եթե գերակշիռ մեծամասնությունը ընտրում է ներկայիս կառավարությանը ստացվում է, որ մենք հասարակության մեջ չունենք ձևակերպած ազգային նպատակ։ Իրենց համար կարևոր է, որ գործող իշխանությունը մնա, հանկարծ չփոխվի, բայց ոչինչ որ սահմանները մաս-մաս մենք կտրամադրենք թշնամիներին, ոչինչ, որ տնտեսությունը անկում կապրի, մեր գիտությունը, կրթության համակարգը ընդհանրապես կվերանա, առողջապահություն չենք ունենա։ Մենք լեգիտիմացնում ենք այդ մտածելակերպը և դուրս է գալիս, որ ռացիոնալ մտածող մարդիկ թողնելու են երկիրը և արտագաղթելու են։ Եվ հետագայում հույս ունենալ, որ կվերականգնվի գիտությունը, տնտեսությունը արդեն կարծում եմ ճիշտ չի լինի»։

Նաիրի Սարգսյանը ներկայացրել է, թե նոր իշխանություններին ինչ սկզբունքով պետք է ընտրել և գլխավոր ծրագրերը որոնք պետք է լինեն։ Ըստ նրա շատ կարևոր է, որ նոր իշխանությունը ձևակերպի իր ազգային նպատակը, և կներկայացնի կոնկրետ ծրագրեր.

«Այսօր ձևավորվել է շատ բարդ իրավիճակ և ես այս պահին ընդդիմության մեջ էլ որևէ մեկին դեռ չեմ տեսնում, որ կարող է գալ իշխանության քանի որ նախ և առաջ չեմ տեսնում բովանդակային փոխհարաբերություններ, հիմա իշխանություն, ընդդիմություն դեբատը իջել է պլինդուզից ցածր մակարդակի՝ անձերին են վիրավորում, չգիտեմ ինչ են անում և որևէ մեկը գործուն ծրագիր դեռևս չի ներկայացրել, բայց կարծում եմ, նոր ուժը ձևավորվելու ժամանակ երբ որ կձևակերպվի նախ առաջինը՝ ազգային նպատակը, դրա հիման վրա կպատասխանի հետևյալ հարցերին թե ինչ է ցանկանում ՀՀ բնակիչը իշխանությունից, ինչ եմ ես ակնկալում իմ բնակչությունից և այս ամենը կստանա փաստաթղթի տեսք՝ նպատակները կձևակերպվեն, նպատակին հասնելու ճանապարհները կընդգծվեն, այդ ժամանակ մենք կարող ենք պետության վերականգման հույս ունենալ, որովհետև հատկապես ներկայում գործող ընտրական օրենսգրքով ևս մեկ անգամ ընտրություն կազմակերպելը ի սկզբանե ասեմ, որ մենք դատապարտված ենք ձախողման։ Եվ եթե նոր իշխանությունները գան այդ իմ ասած հարցադրումները չիրականացրած և նպատակները չարդարացրած դուրս է գալու, որ նոր ձևավորված իշխանությունն ունենալու է վստահության ձևավորման խնդիր՝ վստահություն ներդրողների, գործող բիզնեսների, բնակչության աչքի առաջ, իսկ դրանք ժամանակ են պահանջում, իսկ մենք այլևս կորցնելու ժամանակ չունենք։ Չինացիները մի ասացվածք ունեն, որ լավագույն ծառ տնկելու ժամանակը քսան տարի առաջ էր, հաջորդ լավագույնը՝ այսօր է։ Մենք այսօր թողած մեր ծառ տնկելու առաքելությունը, մեզ համար առաջնային գործը թողած զբաղված ենք չգիտեմ ինչով։ Կառավարության հեռանալը այլընտրանք չունի և նրանք անհապաղ պետք է հեռանան»։

Տնտեսագետը նախ նշեց, թե որն է մեր առաջնային խնդիրը․

«Նոր ձևավորվող ուժեր չենք տեսնում, որովհետև մենք չենք ձևակերպում առաջնային և երկրորդային խնդիրներն, առաջնային խնդիրը կառավարության հեռացումն է։ Պատկերացրեք մենք նստում ենք տրանսպորտ և գիտենք որ վարորդը ոչ սթափ վիճակում է և վարորդը մեքենան վարել չի կարողանում, հստակ երևում է, որ մեզ դեպի անդունդն է տանում, մեքենայի մեջ գտնվում է մարդ, ով ասում է, որ ինքը կարող է մեքենայի ղեկը թեքել և մեքենան թեքել այլ կողմ, իսկ մենք ասում ենք, որ մենք իրեն չենք վստահում և պետք է վարորդը շարունակի վարել իր մեքենան։ Իրականում մենք արդեն անդունդն ենք հասել և ժամերի, օրերի կամ ամիսկերի հարց է պետության գոյությունը և մեծ պայթյունը։ Դրա համար առաջնային հարցը նախ վարորդին հեռացնելն է։ Իսկ հետո գուցե և հնարավոր է չկարողանանք մեկ տարվա մեջ գտնել նոր իշխանությանը, այդ դեպքում պետք է ժամանակավոր իշխանութանը հանրային ճնշումների տակ ստիպենք, որ իրականացնեն գործուն ծրագրերը որոնք որ մասնագիտական հանրության կողմից հիմնավորված կդրվի իրենց սեղանին։ Միայն այդ դեպքում կարող ենք ունենալ հույս, որ նրանք կիրականացնեն որոշակի գործողություններ։ Ներկա կառավարությանը բազմիցս ծրագրեր ենք ներկայացրել, բայց նրանց կողմից ընդհանրապես պատասխան չկա։ Նրանք կամ չեն բարեհաճել կարդալ, կամ էլ կարդացել են բայց չեն հասկացել թե ինչ է գրված այնտեղ և ինչ պետք է անեն»։

 
 

 

դիտվել է 86 անգամ
Լրահոս
«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը
Ամենաընթերցվածները