«Երրորդ ուժ» նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը

Կայացավ Արտակ Թովմասյանի կողմից նախաձեռնած «Երրորդ ուժ» նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ գլխավոր դատախազության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գեներալներ, սպաներ և պետական գործիչներ։
 
Հանդիպման օրակարգում էին Հայաստանի սահմանների անվտանգությանը, Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերեվարված ՀՀ քաղաքացիների շուտափույթ վերադարձին, սահմանամերձ դարձած մարզերի ու բնակավայրերի, մասնավորապես՝ Սյունիքի սահմանների անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Արտակ Թովմասյանն ու խորհրդի մասնակիցները քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացրին ՌԴ հետ դաշնակցային, ռազմաքաղաքական հարաբերությունների սերտացման ու խորացման անհրաժեշտությունը՝ արտաքին մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու համար։
 
Հանդիպման արդյունքում ընդունվեց համապատասխան հայտարարություն, ըստ որի՝
1․ «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» խիստ դատապարտում է հասարակության պառակտմանն ու տարանջատմանն ուղղված բոլոր փորձերը։ Խորհրդի անդամները կոչ են անում օր առաջ վերականգնել հասարակության միաբանությունը, նպաստել հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը։
 
2․ Դիվանագիտական խողովակների օգտագործմամբ ձեռնարկել հստակ գործողություններ Արցախի Հանրապետության (նախկին ԼՂԻՄ տարածք) սահմանների վերականգնման ուղղությամբ, շուտափույթ մեկնարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միաժամանակ, շեշտակի ակտիվացնել դիվանագիտական երկարամյա հարուստ փորձ ունեցող դիվանագետների ներգրավվածությունը՝ ՀՀ արտաքին քաղաքականության իրականացումն առավել արդյունավետ դարձնելու համար։
 
3․ Պետական ամբողջ ներուժը ներդնել պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին Հայաստան շուտափույթ վերադարձնելու ուղղությամբ։ Հարկ եղած դեպքում՝ առժամանակ դադարեցնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթի կետերի իրագործումը՝ մինչև վերջին ռազմագերու վերադարձը հայրենիք։ Համապարփակ և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ մարդասիրական միջազգային իրավունքի շրջանակներում խնդիրը հանգուցալուծելու համար։
 
4․ Անհապաղ քայլեր ձեռնարկել հայ-ռուսական անվտանգության միասնական երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ՝ համատեղ զորախմբի հզորությունների ավելացման ու կարողությունների ամրապնդման միջոցով։ Հարկ եղած դեպքում՝ գործարկել համատեղ զորամիավորման նոր մոդել, որը կգործի՝ որպես միասնական ֆունկցիոնալ համակարգ։ «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» պատրաստակամություն է հայտնում հարկ եղած դեպքում մասնակցել առաջարկված մոդելի մշակմանը։
 
5․ Ապահովել ՌԴ խաղաղապահների ներկայությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանների այն հատվածներում (ավտոճանապարհներ, բնակավայրեր), որոնք այժմ հատվածաբար գտնվում են թշնամու ուղիղ նշանառության կամ դիտարկման տակ՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը։
 
6․ ՀՀ Ոստիկանության զորքերը տեղակայել առավել ռիսկային մարզերում՝ անմիջական ծառայողական պարտականություններն իրականացնելուց զատ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը ներգրավելու նպատակով։
 
7․ Դադարեցնել քաղաքական հետապնդումները ԶՈՒ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, բանակը զերծ պահել անորոշություններից, րոպե առաջ լծվել ԶՈՒ կորսված ուժերի վերականգնման գործին։
 
8․ Անհապաղ քայլեր ձեռնարկել ՀՀ պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման մասնագիտական միջկառավարական հանձնաժողովների ձևավորման ուղղությամբ՝ ՀՀ ՄԻՊ անմիջական հսկողության ներքո։ Խորհուրդն անընդունելի է համարում միայն տեխնիկական սարքերի միջոցով սահմանների ճշգրտման մեթոդները։
 
9․ Առաջնահերթությունը տալ Նախիջևան-Երևան-Իջևան-Ղազախ երկաթգծի գործարկմանը՝ տուրք չտալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ին պարտադրված դրույթներին, չեզոքացնել հարևան երկրների կողմից տնտեսական գերակայության, պետական անվտանգությանն առնչվող հավանական ռիսկերը, զարկ տալ Հայաստանի ներքին ենթակառուցվածքների զարգացմանը։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում, միաժամանակ, շարունակել աշխատանքները 2020 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ նշված երկաթուղային հաղորդակցության Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի գործարկման ուղղությամբ։
 
10․ Բացառել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թուրքիայի հետ մերձեցմանն ուղղված հայտարարությունների տարածումը հետպատերազմական շրջանում, առավելապես՝ Հայոց ցեղասպանության 106-ամյա տարելիցին ընդառաջ։ Նման հայտարարությունները կարող են էականորեն խարխլել Հայաստան – Սփյուռք միասնությունը, առ ոչինչ դարձնել Հայաստանի դիվանագիտական ջանքերը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։
 
«Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» սույն առաջարկներն ուղղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (սահմանապահ զորքերի հրամանատարությանը), ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ ակնկալելով պատշաճ արձագանք։
 
«Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հանդիպում-քննարկումները կրելու են պարբերական բնույթ։
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Անվտանգության անկախ խորհուրդ»
 
«Երրորդ ուժը» հավաք-քննարկում է կազմակերպում սպաների և գեներալների համար
 
Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է. Վարդան Այվազյան
 
Մենք ստեղծելու ենք նոր քաղաքական օրակարգ և համախմբենք միանգամայն նոր մարդկանց. Արտակ Թովմասյան
 
Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ. Արտակ Թովմասյան

Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների. Արտակ Թովմասյանը՝ ՀՀ իշխանությունների մասին

Նիկոլ Փաշինյանին կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է. Արտակ Թովմասյան

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետ քաղաքականության մեջ լինեն խաղի նոր կանոններ. Արտակ Թովմասյան

Մեր նոր քաղաքական թիմով մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արտակ Թովմասյան

Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան

Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա. Արտակ Թովմասյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Թովմասյանի հետ (տեսանյութ)

Գործարարները, որոնք այսօր որոշակի կապեր ունեն իշխանության հետ, հետագայում պետք է չվախենան իրենց բիզնեսի համար. Արտակ Թովմասյան

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները