«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խմբի քաղաքական վերլուծական կարծիքը

Սիրելի հայրենակիցներ  գաղտնիք չէ , որ այսօր չափազանց ծանր իրավիճակում ենք ապրում և կյանքի  ցանկացած դժվար  պայմաններում   մարդկանց համար մարտահրավեր է ՝  ընտրություն կատարելը:Ցավոք այդ վճռական պահին  մարդն ունի մի քանի ընտրության հնարավորություն և, որպես կանոն  այդ պահին սովորաբար  նա ընտրում է դրացից  ամենահեշտերից մեկը , ինչն էլ հիմնականում լինում է սխալ ընտրությունը: Սխալվելը  հատուկ  է բոլորիս, սակայն ճանապարի կեսից հեռանալը ինչպես ասում է ժողովուդը ՝ արդեն օգուտ է, բայց եթե  դրան ոչ ճիշտ ըմբռնումով վերաբերվենք  կհանգեցնի աղետների, որն այսօր  դժբախտաբար  ունենք:

   2020 թվականին   մեր  երկրին հասած  դժբախտությունները  դեռ երկար   վերլուծությունների կարիք ունեն ՝(covid 19, պատերազմ  և նրա տնտեսական,   քաղաքական  հետևանքները ),  բայց պետք է այս խնդիրներից  դասեր քաղել այս փուլում   գիտակցելով  երկրի ապագայի  մասին  ցուցաբերել համախմբվածություն և  պայքարել մեկ գաղափարի շուրջ : Պետք է  պայքարել այն բոլոր տղաների համար , ովքեր թողեցին իրենց երիտասարդությնուը և նվիրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը,իմ, ձեր և մեր հայրենիքի, ազգի  հարատևությունը  պապհպանելու և հայի ուժեղ ու պայքարող տեսակը ապրեցնելու  հանար:

ինչպես նախկինում  մենք  մեր կարծիքն  արդեն արտահայտել ենք,  սակայն ևս մեկ անգամ կնշենք, որ 2018 թվականի հեղափոխությունը շատերի կողմից համարվեց մեծ ձեռքբերում և հաղթանակ քաղաքականության մեջ :Կարևորելով մեր հայրենակիցների  այդ պահի ոգևորության  փաստը և կատարած ընտրության արդյունքում եկան նոր քաղաքական ուժեր, ովքեր  վստահություն էին ներշնչում և հարգանք վայելում   հայրենիքի և սփյուռքի մեր հայրենակիցների շրջաններում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այնպիսի տպավորություն էր , ստեղծվել ,որ  իրոք  հայտնաբերվեց բոլոր  քաղաքական  ուժերի կողմից  այդքան , շահարկվող « կախարդական փայտիկի » օգտագործման բանաձևը, որով , երկիրն առաջ կշարժվեր   արևոտ , անամպ և կանաչ ճանապարհով ,   այդ օրերին  օրինակ էր բերվում  «Սինգապուրի»  հրաշքը  և ապագայում օրինակ՝  բոլորը երկրների համար, անցնցում իշխանությունը վերցնելու փայլուն մեթոդ: Հեղափոխականների կողմից խոստացվում էր , որ կլինի մի երկիր , որտեղ ազգաբնակչության  շրջանում  չի լինի դասկարգում և ատելություն միմյանց հանդեպ,  բայց արի ու տես ցավոք սրտի այն,  ինչ որ կար դիմակի հետևում , ավելի էր քան մեր՝ ժողովրդիս պատկերացումներում:  Հասարակութունը  երկփեղկեց «սևերի ու սպիտակների, ատելություն հայը –հայի նկատմամբ, որը խթանեց մեր այսօրվա Հայաստանի տխուր պատկերի ապահովմանը» :Սայկայն այդ ժամանակ , դեռ ոչ ոք չէի պատկերացնում, որ  եկող  նոր ուժերը տեր դառնալու համար սկզբում հանրությանը կներկայանան, որպես ծառա ապա արագ ամրապնդելով իրենց քաղաքական և իշխանական դիրքերը կկազմակերպեն  իրեն օգտակար ճիշտ քաղաքական  ռեժիմ,  որի դասական օրինակը դեռ  քաղաքակիրթ հասրակությանը հայտնի չէ , բացառությամբ մի շարք աֆրիկյան կամ   հետամնաց երկրների, որտեղ իշխում է մանիպուլատիվ նմանօրիակ եղանակով իշխանության զավթումն  ու կառավարումը: Բոլորով կփաստենք այն հանգամանքը  որ  մեր գիտակցական կյանքում դեռ  չենք հանդիպել որևէ   սխալ քաղաքական ուժի կամ անհատ մարդու , որը չգիտնես թե  ի՞նչպես և ի՞նչու բոլորն իրենց ծրագրերն ու գաղափարները համարում են ճիշտ և շարժվում ճիշտ  ուղով:   Եվ դրա վառ ապցույցն է  այսօրվա ունեցած իրավիճակը , որի համար ազգովի վճարեցինք և շարունակում ենք վճարել  շատ թանկ,  բոլոր ծրագրերն ու գաղափարները գնահատվում է ըստ արդյունքների, իսկ այսօրվա Հայաստանի ներկա  բոլոր ոլորտներում ձախողված և ծայրահեղ վիճակը ապացուցում է մեկ բան , երկրի  սխալ կառավարում:Առաջին Արցախյան պատերազմից հետո շուրջ 30 տարի հաղթական ոգով ապրելուց հետո դժվար է պատկերացնել պատմական Շուշի քաղաքի ՝ Գարեգին Նժդեհի անվան փողոցը , Փանահ Խանի անունով, Շուշիի՝ Արամ Մանուկյանի անվան փողոցը ՝ Աթա Թուրքի անունով:  Մինչդեռ արդյունավետ     դիվանագիտական աշխատանքների փոխհամագործակծության արդյունքում , դաշնակից պետությունների հետ տարվող գրագետ, արդյունավետ  աշխատանքների շնորհիվ կարել էի խուսափել սպառնացող վտանգներից: Եվ   վայելել 28 տարիների ընթացքում ձեռք բերված մեր հաղթանակների բերկրանքը: Հաշվի առնելով , որ մեր երկրին պատերազմ  պետք  չէր  քանի-որ 90 –ականներին մարտահրավերները  այլ էին:  

  Սիրելի հայրենակիցներ առաջիկա ամիսների ընթացքում կտրվի  արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը, որտեղ ընտրապայքարի դուրս կգան տարբեր քաղաքական ուժեր:Ինչպես միշտ կտրվի ընտրախոստումներ, կներկայացվեն խոստումնալից  ծրագրեր, սակայն   պետք է  կրկին վերլուծենք  և խորհենք  մեր երկրի քաղաքական,  տնտեսական և   մեր պատմական քաղաքների կորուստների  շուրջ:  Ուստի «Առաջադեմ Հայաստան »   քաղաքացիական  շարժումը  չսատարելով  որևէ քաղաքական ուժի,  դեմ է արտահայտվում  արտահերթ ընտրություններին,  համարելով, որ դա նոր ական է դրված մեր պետության դեմ: Տնտեսական և սոցիալական քայքայված վիճակում ընտրությունները արդարացված չեն,  երբ ունենք    բանակի ու սպաների , զոհերի , անհայտ ու գերի ընկած մեր տղաներին, օդում կախված   Արցախի հարցը, հայրաենասրությունը  զրո արժեքի հասցրած պայմաններում  անկարելի է  գնալ արտահերթ ընտրությունների:   

«Առաջադեմ Հայաստան»   քաղաքացիական  շարժման  գաղափարները  հիմնված են  համազգային  շահերից,  իսկ գործունեության բոլոր կետերը նպատակաուղղված են մեր հայրենիքի   շահերին: Մեր շարժման նպատակ է պայքարել և հասնել երկրում բոլոր  ոլորտների հավասարաչափ  առաջադիմությանը  , քանի-որ  բոլոր ոլորտների զարգացման խթանումը կհանգեցնի  առաջադեմ Հայաստան ունենալուն:Քանի-որ մեր շարժման  կագախոսն է՝ «ՉԿԱ՛ ՊԱՅՔԱՐ , ՉԿԱ՛ ՀԱՂԹԱՆԱԿ»:

Ասված է՝ «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ»  քաղաքացիական շարժան  նախաձեռնող  խմբի անդամներից՝ Խաչիկ Մնացականյանի   քաղաքական վերլուծության կոչում:

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները