Բացահայտվել է շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ


Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձը ազգականի անվամբ սեփականաշնորհված, 300.000 ԱՄՆ դոլար արժեցող, 377մ2 մակերեսով Վաղարշյան փողոցի կաթսայատներից մեկը կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ բազմաբնակարան շենքի կառուցապատման համար, 2013 թ. առաջարկել է իրենից ձեռք բերել շուկայականից էականորեն էժան՝ 62 միլիոն ՀՀ դրամով:

Պաշտոնատար անձը նշված գործարքի դիմաց առաջարկել է նաև կառուցվելիք բազմաբնակարան շենքից Երևանի քաղաքապետարանի մի շարք իրավասու պաշտոնատար անձանց որպես կաշառք հատկացնել 430.000 ԱՄՆ դոլարին համարժեք 500մ2 ընդհանուր մակերեսով բնակարաններ, առևտրային տարածքներ և 4 ավտոկայանատեղի՝ հակառակ դեպքում վերջիններիս անունից սպառնալով պաշտոնեական լիազորությունների շրջանակներում առավելագույնս խոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությանը։


Շորթման արդյունքում ոտնահարվող իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը ստիպված համաձայնել է և 120.000 ԱՄՆ դոլարով կանխիկ գումարով գնված հիշյալ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելուց հետո՝ 2015-2017 թթ. շորթող անձանց որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք հանձնել է պահանջված անշարժ գույքը՝ կնքելով առուվաճառքի պայմանագրեր նրանց մատնանշած անձանց հետ։



Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները