Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը Հանրապետության նախագահին է ուղարկվել ժամկետների խախտումով

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հայտնում է ՝ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքը Հանրապետության նախագահին է ուղարկվել ժամկետների խախտումով՝ երկու օր ուշացումով։

Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ աղմկահարույց օրենքը Հանրապետության նախագահին է ուղարկվել ժամկետների խախտումով՝ երկու օր ուշացումով։ Իսկ սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը պարտավոր է հայտարարել այդ մասին, օրենքը ետ ուղարկել Ազգային ժողով, որից հետո այն ըստ ամենայնի պետք է դուրս գա շրջանառությունից եւ խորհրդարանում «զրոյից» դրվի քննարկման։ Մեր տեղեկությունները հաստատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ով առավոտյան է նախագահականից պարզել, որ ԱԺ-ն նախագիծն ուղարկել է ապրիլի 2-ին, մինչդեռ վերջնաժամկետը մարտի 31-ն էր։

Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ խորհրդարանի կողմից ընդունված նախագիծը նախագահի հաստատմանն է ներկայացվում յոթօրյա ժամկետում, կանոնակարգ-օրենքում, ուշադրություն՝ չի շեշտվում «աշխատանքային» օրվա մասին, հետեւաբար հաշվարկն իրականացվում է օրացուցային օրերով, իսկ հայտնի օրենքը խորհրդարանում ընդունվել է մարտի 24-ին․

«Ինձ եւ նախագահականի, եւ Ազգային ժողովի ընդհանուր բաժնից փոխանցեցին, որ ապրիլի 2-ին է ուղարկվել, իսկ սա նշանակում է՝ երկու օր ուշացումով։ Նման դեպքում, բնականաբար, նախագահը պետք է հետ վերադարձնի օրենքը, որովհետեւ սա նշանակում է, որ սահմանադրի իրավունքները խախտվել են, այսինքն օրենսդրի մարմինն ինքը խախտել է՝ իր կողմից նշված ժամկետները։ Օրինակ, նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ներկայացնելու համար եւս ժամկետներ են սահմանված, եթե դրանք չեն պահպանվում, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից, նորից զրոյից բերվում է օրակարգ։ Այս դեպքում էլ՝ իմ պատկերացմամբ նույնն է լինում։ Սա նշանակում է, որ սույն օրենքի վավերականության ժամկետն ավարտվել է, ժամկետներ են խախտվել եւ նախագահն իր լիազորությունները չի կարողացել կատարել պատշաճ ժակետներում, հետեւաբար օրենքի վավերականության ժամկետն անցել է ու պետք է դուրս գա շրջանառությունից։ Օրենքը, ըստ էության, մնում է օդում կախված եւ պետք է զրոյից մտցնեն օրակարգ»։

Նշենք, որ այսօր ԵՊՀ-ն եւ ԳԱԱ-ն նախագահին ուղղված կոչով են հանդես եկել, որպեսզի օրենքի վերաբերյալ դիմի Սահմանադրական դատարան։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները