Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գրում է «Հայկական Ժամանակը»:

Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառն 2021 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թույլ տված արտահայտություններն են:

«Արտահայտություններ են թույլ տրվել, որից կարելի է ենթադրել, որ նկատի ունի պարոն Քոչարյանին»,- ասաց Ալումյանը:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ արտահայտություններ, Քոչարյանի ներկայացուցիչը պատասխանեց, որ վարչապետի ելույթում կան արտահայտություններ, որոնք ըստ էության այդ պահին քննվող քրեական գործի վրա են հղում արվում:

«Այնտեղ խոսվում է այնպես, որ որեւէ կասկած չկա, որ խոսքը այդ թվում նաեւ պարոն Քոչարյանի մասին է: Ուղղակիորեն ազգանունը չի նշվել, բայց ամբողջ խոսքը կառուցված է այնպես, որ որեւէ կասկած չի թողնում, որ խոսքը մյուսների հետ միասին նաեւ պարոն Քոչարյանի մասին է»,- ասաց Ալումյանը:
Այսպիսով՝ Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքել եւ զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել: «Պահանջում ենք ճանաչել իր անմեղության կանխավարկածը, պահանջում ենք նաեւ զրպարտության հետ կապված հերքում: Նկատի ունենալով, որ միաժամանակ 2 տարբեր խախտումներ են թույլ տրվել 2-ական մլն դրամ ենք պահանջում: Ընդհանուր առմամբ՝ 4 մլն դրամ»,- մանրամասնեց հայցվորի ներկայացուցիչը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Քոչարյանը դատի տվել նաեւ Հայաստանի Հանրապետությանը, նրա ներկայացուցիչը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ է հանդես եկել եւ իր ելույթը տեղադրված է եղել պաշտոնական կայքերում՝ վարչապետի կայքում. «Այսինքն այստեղ ոչ միայն մասնավոր անձի կողմից տարածված տեղեկություններ են, այլ նաեւ ՀՀ պաշտոնական էջերում են տեղադրվել: Մենք գտել ենք, որ այս դեպքում ոչ միայն վարչապետն է պատասխանատու, այլեւ ՀՀ-ն, որի անունից նա հանդես է գալիս: Այսինքն անմեղության կանխավարկածը կարող է խախտել ՀՀ-ն կամ ՀՀ անունից գործող որեւէ անձ»:

Նշենք, որ սա արդեն Ռոբերտ Քոչարյանի 3-րդ հայցն է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Հիշեցնենք, որ վարչապետն իր ելույթում մասնավորապես ասել էր. «2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է»: Նշենք, որ Փաշինյանի այս հայտարարությունների ժամանակ Քոչարյանը փաստացի մեղադրյալի կարգավիճակ է ունեցել:

  
դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը
Ամենաընթերցվածները